Օսկանյանի պաշտպանության բողոքի ակցիան մեկնարկել է (ֆոտո, վիդեո) /լրացված/
“Մենք կարծում ենք որ անօրինական գործողություններ են իրականացվում “Սիվիլիթասի”, մեր եւ պարոն Օսկանյանի նկատմամբ”,-Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիային հայտարարեցին “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ քիչ հետո ԱԺ-ում քննարկվելու է գլխավոր դատախազի միջնորդագիրը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը` քրգործում որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով:
“Սա քո խոսքի իրավունքն է”. “Պաշտպանիր ձայնիդ անձեռնմխելիությունը” եւ այլ պաստառներով ակցիայի մասնակիցները` “Արդարություն, արդարություն” են բացականչում: Նրանք հավաքվել են խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որտեղից պատգամավորներն աշխատանքի են գալիս եւ բոլորի ուշադրությունը հրավիրում են խնդրին: Ակցիայի մասնակիցները թիվը մոտավորապես 100-120 հոգի է:
Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, կազմակերպիչները նշել են, որ իրենք “մարդ չեն բերել, հայտարարություն են տարածել, եւ մարդիկ իրենց ցանկությամբ ներկայացել են”: Մինչեւ նիստի ավարտը ակցիան շարունակվելու է:
“Սիվիլնեթի”-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք համոզված են, թե ինչպես են քվերակելու պատգամավորները, քանի որ “սա իշխանությունների կողմից քաղաքական պատվեր է: Բայց մենք հույսը չենք կորցնում ու ամեն դեպքում պայքարելու ենք, որ մերժեն դատախազին”,-ասել է Հարությունյանը:
Իմանալով, որ ԲՀԿ-ն բոյկոտել է, մասնակցիները որոշեցին ավարտել ցույց-բողոքը: Նրանք հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պայքարը և արադարությունը վերականգնվելու է: