03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մահացած երեխայի հայրը ծեծել է բժիշկներին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ “Սեբաստիա” ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991 թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի  աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ. […]

Դատապարտյալի եղբոր մոտ հայտնաբերել են 3 գր. “SUBUTEX” տեսակի դեղահաբ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սաահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել եւ առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, “SUBUTEX” տեսակի դեղահաբի 5 կտոր: Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված: Կատարվում է հետաքննություն: […]

Իրավաբանը պնդում է՝ օրենքի փոփոխությունը մենաշնորհ է ստեղծում փաստաբանների համար

՛՛Փաստաբանության մասին՛՛ ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որով դատական ներկայացուցչություն  կարող է իրականացնել միան փաստաբանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի , փաստաբանների եւ իրավաբանների միջեւ տարաձայնություններ է առաջացրել: Իրավաբանները պնդում են, որ փոփոխությունները իրավապաշտպան գործունեությունը դարձրել են բացառապես փաստաբանների մենաշնորհը, իսկ փաստաբանները նշում են, որ դրանով մի շարք խնդիրներ լուծվեցին, մասնավորապես այն, երբ ոչ կոմպետետնք անձինք կարող […]

Նախկին հանցագործներն այլևս անտեսված չե՞ն լինի /վիդեո/

”Մենք չունենք պատշաճ որակի ծառայություն, որը կզբաղվի այն մարդկանցով, ովքեր իրենց պատիժը կրել և դուրս են եկել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի ներկայացմամբ` այնպես է ստացվում, որ երբ անձը ազատ է արձակվում, պետությունը կարծես թե ձեռքերը լվանում է ու մի կողմ կանգնում: Իսկ սա, ինչպես ասաց նախարարը, հանգեցնում է կրկնահանցագործության: ”Մարդիկ աշխատանք […]

Բեգլարյանը տեղյակ չէր Մհեր Սեդրակյանից /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին խնդրեցին մեկնաբանել երեկ ԱԺ-ում պատգամավոր Մհեր Սեդրակյանի դրսևորած վարքը: ”Ես տեղյակ չեմ,-ասաց նախարարը, ապա հավելեց,-երբ կտեղեկանամ, կպատասխանեմ”: Լրագրողներն առաջարկեցին տեղեկացնել նախարարին, թե ինչ է կատարվել, սակայն Բեգլարյանը հեռացավ` ասելով, որ հիմա շատ զբաղված է: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողը մոտեցել էր Մհեր Սեդրակյանին, փորձել […]

Կներվե՞ն նրանք. Հրապարակ

 Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի փաստաբանները դեռեւս տեղյակ չեն, թե ինչ ընթացք են ստացել իրենց պաշտպանյալների՝ Սերժ Սարգսյանին գրած խնդրագրերը: Հիշեցնենք, որ դատապարտվելուց հետո եւ՛ Մարգար Օհանյանը, եւ՛ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ հնարավոր […]

Հըմանչում ա տնից դուրս գա, ասում ա քինյամ հինչ ասիմ, կասին սա էն ա …

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը օրերս կայացած դատական նիստում անչափահասի նկատմամբ բռնություն կատարած Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դատավարությունը հետաձգեց մինչեւ 2013թ-ի հունվարի 24-ը:  Հիշեցնենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), […]

“Հարսնաքարի” գործով ցուցմունք են տալիս վկաները

“Հարսնաքար”-ի դատական նիստում դեկտեմբերի 19-ին ցուցմունք տվեց  “Դավիթ” ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը, որը նաեւ  “Հարսնաքար” ռեստորանային համալիրի սեփականատերն է: Ըստ վկայի, ճանաչում է ամբաստանյալներին, իսկ դեպքի օրը այնտեղ են եղել անվտանգության 4 աշխատողները՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանն ու Արման Բաղդասարյանը: Դեպքի օրը շատ հաճախորդներ են եղել, նույնիսկ հարսանիք կար: Մատուցող Դավիթ Ադամյանը սեփականատիրոջը […]

Զենքի պահեստ առանձնատանը

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված ՛՛Սաքրեն՛՛ ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից: Ըստ նախաքննական վարկածի՝ ՛՛Գոլդ-Էներջի՛՛ ՍՊԸ հիմնադիր […]

23-ամյա ուսանողուհին ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ է դարձել

Հնդկաստանի կառավարությունը որոշել է խստացնել բռնաբարության համար պատիժը, ինչպես նաեւ ուժեղացնել ոստիկանական հսկողությունն ավտոբուսների կանգառներում, որոնցից կանայք սովորաբար օգտվում են գիշերային ժամերին: Իշխանությունները նման հայտարարություն են արել այն բանից հետո, երբ 23-ամյա ուսանողուհին ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ է դարձել: Ներկա պահին նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, հաղորդում է “BBC”-ն: Աղջկա վրա հարձակվել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի