26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կներվե՞ն նրանք. Հրապարակ

 Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի փաստաբանները դեռեւս տեղյակ չեն, թե ինչ ընթացք են ստացել իրենց պաշտպանյալների՝ Սերժ Սարգսյանին գրած խնդրագրերը: Հիշեցնենք, որ դատապարտվելուց հետո եւ՛ Մարգար Օհանյանը, եւ՛ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ հնարավոր է մինչեւ Ամանոր Մարգար Օհանյանն ազատ արձակվի, նրա հարազատներն էին նման հույս հայտնել: Սակայն պաշտպան Մկրտիչ Վասակյանը “Հրապարակ”-ի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ դրա մասին, հաջորդ շաբաթվա մեջ կայցելի իր պաշտպանյալին եւ նրանից կտեղեկանա, թե ինչի մասին է խոսքը: 

Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանից եւս թերթը փորձեց պարզել՝ հնարավո՞ր է իր պաշտպանյալն էլ ազատ արձակվի, սակայն նա եւս ասաց, որ ոչնչից տեղյակ չէ: Տեղյակ չէ նաեւ, թե ինչ ընթացք է ստացել ներման խնդրագիրը: 

Հիշեցնենք, որ Օհանյանն այս տարվա մայիսին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու պատճառով: Իսկ Թամամյանը՝ 4 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու պատճառով, որն առաջացրել էր ծանր հետեւանքներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ