20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հարսնաքարի” գործով ցուցմունք են տալիս վկաները

“Հարսնաքար”-ի դատական նիստում դեկտեմբերի 19-ին ցուցմունք տվեց  “Դավիթ” ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը, որը նաեւ  “Հարսնաքար” ռեստորանային համալիրի սեփականատերն է: Ըստ վկայի, ճանաչում է ամբաստանյալներին, իսկ դեպքի օրը այնտեղ են եղել անվտանգության 4 աշխատողները՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանն ու Արման Բաղդասարյանը: Դեպքի օրը շատ հաճախորդներ են եղել, նույնիսկ հարսանիք կար: Մատուցող Դավիթ Ադամյանը սեփականատիրոջը ասել է, որ  տղաները հայհոյում են, իրեն նորմալ չեն վերաբերում, նույնիսկ ծեծել են: Այդ պահից Դավիթին այլ մատուցող է փոխարինել:

Նորայր Հայրապետյանի պատմածով էլ նույն հաճախորդները  մայր են  հայհոյել եւ ինքը հարվածել է տղաներից մեկին: Մատուցողն ու անվտանգության աշխատողները կատարվածը տնօրենին որպես միջադեպ են ներկայացրել, որը պատահում է ռեստորաններում:

Տնօրենին կատարվածը ներկայացրել են որպես միջադեպ, ինչը ռեստորաններում պատահում է:

Վկային  մեղադրող կողմը հարցրեց, թե  ունե՞ն կանոնակարգ, որ սպորտային համազգեստով ռեստորան այցելելը արգելվում է, ինչպե՞ս են մատուցողները սպասարկում, կարո՞ղ է մեկ այլ մատուցող սպասարկի մեկ այլ սեղան: Տնօրենի խոսքով, ռեստորանի մուտքի դռնապանից բոլորը գիտեն, որ սպորտային համազգեստով համալիր չեն մտնում, ավելին՝ նա ասաց, որ անգամ Հայաստանի հավաքականի անդամները մարզազգեստով համալիր չեն այցելել:

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ