03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

18-ամյա երիտասարդը բռնաբարել է հաշմանդամ տղային

18-ամյա Ե. Ա.-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր ծանոթ, 23-ամյա մանկուց երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող Նորայր Հ.-ի անօգնական վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով, 2012թ. օգոստոսի 06-ին ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի Հրազդանի կիրճում գտնվող մանկական երկաթուղու մոտակայքում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ե. Ա.-ն կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի […]

“Մենթերը” բունտ են անո՞ւմ .Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ՝ ուշ երեկոյան տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ՝ որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել: “Տեղեկությունները ճշտելու համար մեր թղթակիցը դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության […]

Այսքանից հետո ո՞նց ես նայելու քո երեխաների եւ թոռների երեսին. Ջհանգիրյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ: Շուրջ 9 տարի անց մեղադրյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը արդարացվեցին: Այս մասին Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Հարությանյանը գրառում է արել` հարց ուղղելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: ”Շնորհավորում եմ արդարության հաղթանակը եւ ուզում եմ մի հարց տալ […]

Զուրաբյանն ու Օսկանյանը դիմել են դատախազություն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին իրենց խոսակցությունը ապօրինի գաղտնալսելու, ձայնագրելու և այն համացանցում հայտնվելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու նպատակով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը: Երեկ Գլխավոր դատախազության մամլո քարտողար Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում […]

Դրանք մարդասպաններ են. Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել

Նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մատաղիսի գործի վերաբերյալ, անգամ արդարացման դատավճռից հետո իր դիրքորոշումը չի փոխել:   “Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են: Մեղքի զգացողություն դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը: Նշենք, որ նախկին զինդատախազին Մատաղիսի գործի արդարացման վճռի շուրջ լրագրողների […]

“Human Rights Watch”-ի նամակը ՀՀ գլխավոր դատախազին

Հարգելի պրն. Հովսեփյան, Գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը 2003 թ. իրենց համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի նկատմամբ խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ արդյունավետ քննության չիրականացնելու վերաբերյալ: Հորդորում ենք Ձեզ, որ առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ պնդումների առնչությամբ: Հաշվի […]

Մեղավոր տնօրենը ազատության մեջ է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ինքնաշեն վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող “Ռենշին” ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը, որը, սակայն, երեկ դատավորը մերժել է: Տնօրենը հիմա ազատության մեջ է: Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները […]

Դատախազությունը Զուրաբյանից դիմում չի ստացել

ՀՀ Գլխավոր դատախազությունը ոչ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանից, ոչ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից վերջիններիս ձայնագրության գաղտնազերծման և Youtube-ում հայտնվելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար հաղորդում չի ստացել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով` հաղորդում ստանալուն պես օրենքով սահմանված կարգով գործին ընթացք կտրվի:  Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել […]

Գունային փոթորիկ Ֆրանսիայում. 150 հազար մարդ աջակցում է միասեռ զույգերի ամուսնությանը /վիդեո/

Փարիզի մի քանի տասնյակ հազարավոր բնակիչներ են մասնակցել ակցիային` ի պաշտպանություն Ֆրանսիայում միասեռ զույգերի ամուսնությունների օրինականացման:  Կազմակերպիչների խոսքով` ընդհանուր առմամբ` Փարիզի փողոցներ է դուրս եկել 150 հազար մարդ: Սակայն ոստիկանությունը նշել է, որ երթին մասնակցել է 60 հազար մարդ: Փարիզի հետ զուգահեռ նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Լիոնում, Մարսելում եւ Նանտում:  2012-ի նոյեմբերի 7-ին […]

Վե’րջ քաշքշուկներին. Հրայր Թովմասյան /վիդեո/

”Սերժ Սարգսյանի ելույթը մեր պետության, մեր ազգի ապագայի ինչպիսիության վերաբերյալ մի ծրագիր էր, որտեղ չկային անձինք, չկային կուսակցություններ, սա տվեց մեր վաղվա Հայաստանի տեսլականը և դրան հասնելու մեր ճանապարհը”,-այսօր ՀՀԿ համագումարի ավարտից հետո ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ իր կարծիքն ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Իր ղեկավարած ոլորտի մասով նախարարն ասաց, թե արդարության զգացումը պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի