26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեղավոր տնօրենը ազատության մեջ է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ինքնաշեն վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող “Ռենշին” ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը, որը, սակայն, երեկ դատավորը մերժել է:

Տնօրենը հիմա ազատության մեջ է: Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Գործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեի նորակառույց շենքի ինքնաշեն վերելակի վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս երկուսը բազմակի վնասվածքներով տեղափոխվել էին “Արմենիա” բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը գրանցված չի եղել ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Բեռներն իջեցնելու պահին այն 19-րդ հարկից պոկվել էր եւ ընկել վերելակի հորանը: Նորակառույց շենքը պատկանում է “Ռենշին” շինարարական-ներդրումային ընկերությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ