10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Դրանք մարդասպաններ են. Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել

Նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մատաղիսի գործի վերաբերյալ, անգամ արդարացման դատավճռից հետո իր դիրքորոշումը չի փոխել:  

“Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են: Մեղքի զգացողություն դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը: Նշենք, որ նախկին զինդատախազին Մատաղիսի գործի արդարացման վճռի շուրջ լրագրողների հարցերը նյարդայնացրել են: Գագիկ Ջհանգիրյանը այս կցկտուր մեկնաբանունից հետո հեռացել է:

Հավելենք, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց գործով արդարացման դատավճիռ: Շուրջ ինը տարի անց մեղադրյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը արդարացվեցին:

Այսօր, ավելի վաղ Մատաղիսի գործի առնչությամբ”Human Rights Watch”-ը հայտարարություն էր տարածել`  ուղղված ՀՀ գլխավոր դատախազին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ