28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վե’րջ քաշքշուկներին. Հրայր Թովմասյան /վիդեո/

”Սերժ Սարգսյանի ելույթը մեր պետության, մեր ազգի ապագայի ինչպիսիության վերաբերյալ մի ծրագիր էր, որտեղ չկային անձինք, չկային կուսակցություններ, սա տվեց մեր վաղվա Հայաստանի տեսլականը և դրան հասնելու մեր ճանապարհը”,-այսօր ՀՀԿ համագումարի ավարտից հետո ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ իր կարծիքն ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Իր ղեկավարած ոլորտի մասով նախարարն ասաց, թե արդարության զգացումը պետք է յուրաքանչյուրի մոտ լինի և դրա գլխավոր պատասխանատուները դատավորներն են լինելու: ”Դուք ուրիշ երկիր եք տեսնելու, դուք ուրիշ արդարադատության համակարգ եք տեսնելու: Դուք չեք տեսնելու այն քաշքշուկները, կոռուպցիոն ռիսկերը, տեսնելու եք մի համակարգ, որտեղ մարդը վստահ է, որ  գնում է այնտեղ և արդարություն է զգում”,-նշեց նախարարը:

Թովմասյանը վստահեցրեց, որ առաջիկա 4-5 տարին լինելու են այս բարեփոխումների իրականացման տարիներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ