Գունային փոթորիկ Ֆրանսիայում. 150 հազար մարդ աջակցում է միասեռ զույգերի ամուսնությանը /վիդեո/
Փարիզի մի քանի տասնյակ հազարավոր բնակիչներ են մասնակցել ակցիային` ի պաշտպանություն Ֆրանսիայում միասեռ զույգերի ամուսնությունների օրինականացման:
Կազմակերպիչների խոսքով` ընդհանուր առմամբ` Փարիզի փողոցներ է դուրս եկել 150 հազար մարդ: Սակայն ոստիկանությունը նշել է, որ երթին մասնակցել է 60 հազար մարդ: Փարիզի հետ զուգահեռ նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Լիոնում, Մարսելում եւ Նանտում:
2012-ի նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի կառավարությունը հավանության է արժանացրել միասեռ զույգերի ամուսնությունները թույլատրող օրինագիծը, որը նաեւ թույլ է տալիս նրանց երեխաներ որդեգրել: Օրինագիծն ուժի մեջ կլինի խորհրդարանի հաստատումից հետո: Լսումները նշանակված են 2013-ի հունվարին:
Կառավարական օրինագծի ընդունումից մի քանի օր հետո Ֆրանսիայի ավելի քան 70 քաղաքներում տեղի ունեցան օրինագծի հակառակորդների զանգվածային ակցիաները: Նրանց հաջոդ ակցիան նախատեսված է հունվարի 13-ին:
Միասեռ զույգերին ավելի ընդլայնված իրավունքներ տալու խոստումը 2012-ի մայիսին Ֆրանսիայի նախագահ ընտրված Ֆրանսուա Օլանդի նախընտրական քարոզաշավի հիմնական կետերից մեկն էր: