12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատախազությունը Զուրաբյանից դիմում չի ստացել

ՀՀ Գլխավոր դատախազությունը ոչ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանից, ոչ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից վերջիններիս ձայնագրության գաղտնազերծման և Youtube-ում հայտնվելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար հաղորդում չի ստացել:

Այս մասին Henaran.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով` հաղորդում ստանալուն պես օրենքով սահմանված կարգով գործին ընթացք կտրվի: 

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր պատգամավորների ձայնագրությունը, որտեղ քննարկվում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, իսկ Լևոն Զուրաբյանն էլ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին: Ավելի ուշ իր տարածած հաղորդագրության մեջ նա հայտարարել էր.

”Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին և պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման և դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին”։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ