02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՍԴ-ն Րաֆֆու դիմումը կքննի բանավոր ընթացակարգով

Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի կայքի,  դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում, որի համաձայն՝ քննության է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ “ՀՀ նախագահ ընտրվելու մասին’’ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: Երեկվա մեկ այլ աշխատանքային որոշման համաձայն, ՍԴ-ն քննության է ընդունել նաեւ Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա գործը եւ, հաշվի առնելով, […]

Էպոսագետը հրաժարվում է ցուցմունք տալ

Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը չի հարցաքննվել, քանի որ ցուցմունք չի տվել: Այս մասին Henaran.am-ին ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: “Նա չի ընդունել մեղադրանքը, բնականաբար չի կարող հարցաքննվել”,-ասաց պ-ն Սիրունյանը: Փաստաբանը բնական է վերաբերում Սեդրակյանի աշխատասենյակի, բնակարանի խուզարկությանը. “սրանք քննչական գործողություններ են”:  Սիրունյանի խոսքով, այժմ պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի խափանման […]

Մարդու իրավունքները ոստիկանությունում

· Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:   · Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն “հրավիրվել է” ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից:   · Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը նամակ է գրել Վլ. Գասպարյանին

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինին ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար մարտի 2-ին շնորհակալական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում մասնավորապես ասված է. “Հարգելի պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մարդու իրավունքների […]

Նախագահական ընտրությունների խախտումների բացահայտման ձախողումների մասին

2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին կոպիտ ընտրախախտումներով, որոնց մասին բարձրաձայնել են բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ: Այս կապակցությամբ “Իրավունքի Եվրոպա միավորում” ՀԿ-ն և “Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնն իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ իրավապահ մարմինների` քրեական գործերը բացահայտելու դժկամության և հանցագործությունների քողարկմանը միտված  անօրինական գործողությունների առնչությամբ:  2013թ. փետրվարի 18-ին “Իրավունքի Եվրոպա միավորում” […]

ՀՐԱՏԱՊ. Սեդրակյանը դատարանում է. երկամսյա կալանք /լրացված/

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանք նշանակելու մասին: Ազգային անվտանգության ծառայությունը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  միջնորդություն է ներկայացրել էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար: Սեդրակյանը կասկածվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ […]

ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը “Эхо Москвы”-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել “Эхо Москвы” ռադիոկայանին, որը հեռարձակվել է ս.թ. մարտի 4-ին: Նա պատասխանել է լրագրող Եվգենի Բունտմանի մի շարք  հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին եւ արտաքին քաղաքականության հարցերում  ԼՂՀ դիրքորոշմանը: “Ցավոք, բանակցային գործընթացում մենք չենք […]

Սիրանուշի համար կտրել է կոկորդը

Փետրվարի 22-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Ա. Կուրղենյանի:   Ա. Կուրղենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 3-ին ժամը 11:30-ի սահմաններում Գյումրու Վ. Սարգսյան 32 հասցեում գտնվող տնտեսագիտական համալսարանի դիմաց կայանված “Օպել” մակնիշի ավտոմեքենայում նկատել է նստած Հ. Պ.-ին և Կ. Պ.-ին, նրանց դուրս […]

“Վախկոտ է Լիսկան, վախկոտ է դատախազը… “

Քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունն այնքան վախկոտ է, որ ‘’փոխանակ Լիսկային բերեն դատարանի առաջ’’, գյուղապետին են դատում, որտեղ ժողովուրդն է հաղթել: ‘’Վախկոտ է Լիսկան, վախկոտ է դատախազը, իրենք պետք է դատարանի առջեւ կանգնեն: Կարող է գյուղապետը սխալ է, բայց ակնհայտ է, որ նա քավության նոխազ է: Այն գյուղացիները,  որոնք […]

Վազգեն Խաչիկյանի եւ 12-ի դատը մեկնարկեց եւ հետաձգվեց /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Հիշեցնենք, ըստ մեղադրանքի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի