13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սիրանուշի համար կտրել է կոկորդը

Փետրվարի 22-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Ա. Կուրղենյանի:   Ա. Կուրղենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 3-ին ժամը 11:30-ի սահմաններում Գյումրու Վ. Սարգսյան 32 հասցեում գտնվող տնտեսագիտական համալսարանի դիմաց կայանված “Օպել” մակնիշի ավտոմեքենայում նկատել է նստած Հ. Պ.-ին և Կ. Պ.-ին, նրանց դուրս […]

“Վախկոտ է Լիսկան, վախկոտ է դատախազը… “

Քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունն այնքան վախկոտ է, որ ‘’փոխանակ Լիսկային բերեն դատարանի առաջ’’, գյուղապետին են դատում, որտեղ ժողովուրդն է հաղթել: ‘’Վախկոտ է Լիսկան, վախկոտ է դատախազը, իրենք պետք է դատարանի առջեւ կանգնեն: Կարող է գյուղապետը սխալ է, բայց ակնհայտ է, որ նա քավության նոխազ է: Այն գյուղացիները,  որոնք […]

Վազգեն Խաչիկյանի եւ 12-ի դատը մեկնարկեց եւ հետաձգվեց /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Հիշեցնենք, ըստ մեղադրանքի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, […]

Ոտնձգություն մերկապարուհու հանդեպ. քրեական գործ է հարուցվել սերժանտի նկատմամբ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Խ.-ի: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ավտոտեխնիկայի վերանորոգման վաշտի արտագնա 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ, 2012թ-ի դեկտեմբերի 3-ին` ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ք. Վանաձոր Դեղձանիկ կոչվող ռեստորան-բարում, ոգելից խմիչք […]

Զինվորն ինքն իրեն ջուր է ներարկել

Ինքն իրեն ջուր ներարկելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել շարքային Ալբերտ Նաջարյանը։ Ալբերտ Նաջարյանը, հանդիսանալով թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով զորամասի բուժկետում ստացիոնար բուժման մեջ, ինքն իրեն ձախ ոտքի շրջանում ներարկիչով ջուր է ներարկել, ինչը նախաքննական մարմինը գնահատել է որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելուն միտված քայլ։ Ըստ նախաքննական մարմնի՝ նշված դեպքից […]

Ընտրական գրավի պահանջը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը

Այսօր ՀՀ սահմանադրական դատարանը քննեց Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա`  ընտրական գրավի ինստիտուտի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման պարտադիր պայման է հանդիսանում նվազագույն աշխատավարձի 8 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարումը: Ըստ դիմողի՝ ընտրական գրավը հանդիսանում է Սահմանադրությամբ չնախատեսված գույքային ցենզ, որը խտրական մոտեցում է կիրառում հնարավոր թեկնածուների միջև, ուստի […]

Սակիում հայ գործարար է սպանվել

Փետրվարի կեսերին Ղրիմում տեղի ունեցած սպանության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Սիմեիզի քաղաքապետի սպանությունից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե Սակի քաղաքում ռուս ձեռնարկատեր է սպանվել: Ընդ որում, ենթադրվում էր, որ այդ 2 սպանությունները կարող են կապված լինել միմյանց հետ, գրում է “Аргументы и факты”-ն:  Այժմ պարզվել է, որ 2013-ի փետրվարի 19-ին Սակի քաղաքում սպանվածը […]

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանի գանգատում նշված խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը: Այս մասին տեղեկացրեց Դ.Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Գանգատում նշվում է, որ Երևանում 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում ՀՀ-ի կողմից թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների՝ Արդար դատաքննության իրավունք, Արտահայտվելու […]

ԿԸՀ-ից տեղեկացնում են

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները […]

Նոր նշանակումներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  որոշմամբ Զարուհի Նախշքարյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.  Դավիթ Գրիգորյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի