16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍԴ-ն երկուշաբթի կսկսի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին քննությունը կսկսի  երկուշաբթի` մարտի 11-ին։

Ժառանգության մամլո խոսնակ Հվոսեփ Խուրշուդյանը Henaran.am-ին ասաց, որ դիմումի վերաբերյալ իրենց ակնկալիքները իրատեսական դաշոըւմ են: ‘’Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ննկօգտագործի իրեն տրված շանսը գոնե մեկ անգամ ապահովելու սահմանադրական կարգը եւ օրինականությունը, այլ ոչ թե իշխանության յուրացման փորձը’’:

Հովսեփ Խուրշուդյանը եւս  մեկ անգամ հավաստիացրեց, որ անկախ իրավական գործընթացից, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է քաղաքական պայքարը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել ‘’Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։

Նշենք, որ ՍԴ-ն դիմումը կքննի տասնօրյա ժամկետում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ