18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես մաթեմատիկոս չեմ, ես իրավաբան եմ. ՍԴ անդամը` Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբանին

ՍԴ-ն շարունակում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի  ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն ավարտեց հիմնավորում-փաստարկների ներկայացումը: Այժմ ՍԴ անդամները հարցեր են ուղղում վերջինիս:

ՍԴ անդամ գործով զեկուցող Ֆելիքս Թոխյանը, մասնավորապես դիմող կողմի փաստաբանին հարց ուղղեց, թե ինչու է իր ելույթի զգալի մասը վերաբերվում մի հարցի, որը արդեն ‘’փակ է’’: Խոսքը վերաբերվում է նախընտրական շտաբների ծախսերին, որի հետ կապված արդեն իսկ գոյություն ունի  ՀՀ վարչական դատարանի ակտ, իսկ ՍԴ վարչական դատարանի որոշումներին չի անդրադառնում:

‘’Հիմա ինչով ենք զբազվում: Ձեր դիմումի զգալի մասը վերաբերվում էր մի հարցի, որը փակ է, որի պատասխանը Վարչական դատարանը տվել է, այլ հարց է, թե իչպես ենք դրան վերաբերվում’’,- նկատեց Ֆելիքս Թոխյանը:

ՍԴ անդամի մյուս հարցը վերաբրերվում էր ընտրական հանձնաժողովներում “Ժառանգության” անդամների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց գործողություններին, մասնավորապես, ինչու չեն նրանք բողոքարկել դիմումի մեջ նշված հիմնավորումները լցոնումների եւ այլ ընտրախախտումների մասին  փարատելու համար:

‘’Մենք որեւէ տեղամասում հանձնաժողովի անդամ չունենք, քանի որ հանձնաժողովի անդամը նշանակվելուց հետո դադարում է ներկայացնել տվյալ քաղաքական ուժին, դա ԸՕ պահանջ է’’,-նշեց փաստաբան Կարեն Մեժլումյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խնդրեց նրան ավելի ուշ ներկայացնել դրա օրենսդրական հիմքերը, թե կոնկերտ ԸՕ որ դրույթն է դա սահմանում:

‘’ Ինչ վերբերվում է, նրան, որ լցոնումների մասին հայտարարությունը ենթադրություն է, եւ ինչու բողոք չի բերվել: Նախ ինչ- որ կատարվել է, դա արդյունքների ամփոփման արդյունքում է ի հայտ գալիս: Օրինակ` լցոնումների դեպքում դա հնարավոր չէ արձանագրել, դրանք պարզ թվաբանական ճշտություններ են’’,-ՍԴ անդամի հարցին շարունակեց պատասխանել Կարեն Մեժլումյանը:

Նա նշեց, թե կոնկրետ տեղամասերում մինչեւ ութսուն-իննսուն տոկոս մասնակցության փաստի շուրջ իրենք միջնորդություն են ներկայացնելու` իրականացնել փորձաքննություն: Նրա խոսքով, անգամ հավանականության տեսությամբ էլ դա հնարավոր չէ պատկերացնել:

‘’Փառք Աստո, ես մաթեմատիկոս չեմ: Ես իրավանան եմ: Եթե ասում եք, որ արդյունքների ամփոփումից հետո են պարզ դառնում, կա վերահաշվարկ: Վերահաշվարկի հիմնական իմաստն այն է, որ ձեզնից չենք պահանջում ապացույցներ ներակայացնել, ձեզնից պահանջվում է սուբյեկտը դիմի , էդ ինչի չեք արել’’,-կրկին դիտարկում հարց ուղղեց ֆելիքս Թոխյանը:

Փաստաբանն ասաց, որ թեկնածուն չէր կարող լինել բոլոր տեղամասերում եւ հավելեց.’’Մենք անվավերության դիմումներ ենք ներկայացրել հարյուրքսանից ավելի տեղամասերում, որոնք մերժվել են` պատճառաբանությամբ, որ համապատասխան ապացույց չի ներկայացվել, այն դեպքում, երբ լցոնումները կարող էին ապացուցվել վերահաշվարկով, այսինքն, պարկերը կբացվեին, ստորագրությունները կստուգվեին եւ վերջ’’:

 Րաֆֆ Հովհաննիսյանի ներկայացուցիչն Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց.”Այդ օրը որեւէ  արդյունավետ մեխանիզմ չի գործել մեր կողմից արձանագրված դիմումների վերաբերյալ, հաջորդ օրը, երբ մենք դիմում ներկայացրինք, ընտրական տեղամասեր կային, որոնք չէին ուզում ընդունել: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բացի իրենց դմում -բողոքներից, նաեւ մի շարք բազմաթից խախտումների մասին դիմումներ են ներկայացրել նաեւ դիտորդականա առաքելությունները: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ