Երբեւէ չեմ հիշում, որ ՍԴ-ում նման քիչ փաստերով եւ հիմնավորումներով դիմում քննված լինի. Տիգրան Մուկուչյան
‘’Լսեցինք փաստեր, որոնք իրականությունից բացարձակապես կտրված էին եւ ընդհանրապես չէին արտացոլում օբյեկտիվ իրականությանը’’,-քիչ առաջ ՍԴ-ում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննության ընդմիջանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Մեժլումյանի հիմնավորումներին, ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահն ասաց, որ առիթներ ունեցել է ՍԴ-ում հանդես գալու որպես պատասխանող կողմ եւ հայտարարեց. ’’Ես առիթ եմ ունեցել նախկինում էլ լինել որպես ԿԸՀ ներկայացուցիչ եւ կարող եմ փաստել ընդամենը մեկ բան, որ երբեւէ նման քիչ ապացույցներով, երբեւէ նման քիչ հիմնավորումներով դիմում չեմ հիշում, որ ՍԴ-ում քննարկված լինի’’:
Ինչ վերաբերվում է նախագահի ներկայացուցիչ Անդրիա Ղուկասյանի միջնորդությանը, Սերժ Սարգսյանին ներգրավել որպես վկա , Տիգրան Մուկուչյանն ասաց, որ երբ միջնորդության փուլը կհասնի, ԿԸՀ-ն իր մոտեցումը ներկայացնելու հնարավորություն կունենա: Նա նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումը:
Նրա խոսքով` Սահմանադրությունը հստակ նշում է, թե անվավեր ճանաչելու պահանջի դեպքում ինչ որոշում պետք է ընդունի ՍԴ-ն`որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել, նշանակել երկրորդ փուլ: Տիգրան Մուկուչյանը շեշտեց, որ թիվ մեկ հարցը պետք է լինի պարզել, թե կոնկրետ ինչ պահանջով է եկել Անդրիաս Ղուկասյանը: