18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վազգեն Խաչիկյանի եւ 12-ի դատը մեկնարկեց եւ հետաձգվեց /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Նախագահող դատավոր  Մխիթար Պապոյանը ստիպված էր հետաձգել նիստը, քանի որ ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանն ու Արմեն Խաչատրյանը հրաժարվեցին իրենց պաշտպաններից եւ միջնորդություն ներկայացրին դատարանին օգտվել հանրային պաշտպանի ծառայությունից: Պաշտպաններից հրաժարվելու պատճառը ֆինանսական միջոցներն էին:

Նաեւ պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին դատական նիստը շարունակել մեկ այլ դատարանի մեծ դահլիճում, քանի որ այս դատարանի մասնաշենքը չունի համապատասխան մեծ դահլիճ:

Դատավոր Պապոյանը դեմ չէր  միջնորդությանը, բայց ասաց, որ դա իր լուծելիք հարցը չի: Ինքը կդիմի դատական դեպարտամենտի ղեկավարին, իսկ եթե հնարավորություն չլինի այլ դատարանի մասնաշենք տեղափոխելու, ապա նույն դատարանի համապատասխան դահլիճում աշխատանքային պայմաններ կստեղծվեն:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 19-ին, ժամը 12-ին: Մեկ-երկու պաշտպան սակայն ասացին, որ գործին ընդգրկվող հանրային պաշտպանները չեն հասցնի ծանոթանալ գործին եւ կլինի անհարկի նորից նիստ հրավիրել: Դատավորը չհամաձայնվեց:

“Ես հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին կխնդրեմ շուտափույթ նշանակի  պաշտպաններին, որպեսզի հասցնեն”,-նկատեց Մխիթար Պապոյանը:

Հիշեցնենք, Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ