17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Էպոսագետը հրաժարվում է ցուցմունք տալ

Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը չի հարցաքննվել, քանի որ ցուցմունք չի տվել: Այս մասին Henaran.am-ին ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: “Նա չի ընդունել մեղադրանքը, բնականաբար չի կարող հարցաքննվել”,-ասաց պ-ն Սիրունյանը: Փաստաբանը բնական է վերաբերում Սեդրակյանի աշխատասենյակի, բնակարանի խուզարկությանը. “սրանք քննչական գործողություններ են”: 

Սիրունյանի խոսքով, այժմ պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար: “Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կարծում եմ հիմնավոր չէ եւ վիճարկելի է”,-ասաց Սիրունյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38, 34, 305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

Ի դեպ, Ալեքսանդր Սիրունյանը ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանի ամուսինն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ