06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սիրանուշի համար կտրել է կոկորդը

Փետրվարի 22-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Ա. Կուրղենյանի:

 

Ա. Կուրղենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 3-ին ժամը 11:30-ի սահմաններում Գյումրու Վ. Սարգսյան 32 հասցեում գտնվող տնտեսագիտական համալսարանի դիմաց կայանված “Օպել” մակնիշի ավտոմեքենայում նկատել է նստած Հ. Պ.-ին և Կ. Պ.-ին, նրանց դուրս է հրավիրել մեքենայից ու Սիրանուշ Փ.-ին չսիրահետելու, չանհանգստացնելու, վերջինիս տան պատուհանի ապակիները կոտրելու հարցով 2012թ. սեպտեմբերի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում Հ.Պ.ի, Ն. Բ.-ի և Կ.Պ.-ի կողմից իրեն ծեծի ենթարկելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու համար վերջիններիս հետ հաշվեհարդար տեսնելու առիթով վիճաբանել է նրանց հետ:

 

Վեճին միջամտել է Հ.Պ.-ի և Կ. Պ.-ի ընկեր` Ա.Հ.-ն, որի ընթացքում Ա. Կուրեղյանը` մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ա. Հ.-ի պարանոցի աջ կեսին` առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով ու դեպքի վայրից դիմել է փախուստի:

 

Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:

 

Ա. Կուրղենյանը նախկինում դատված է եղել զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար:

 

Հարցաքննվեցին երկու վկա, ովքեր իրենց ցուցմունքում պնդեցին, որ չեն տեսել ամբաստանյալին և չեն ճանաչում: Դատակոչված վկաներից չէին ներկայացել ևս մի քանիսը, ինչպես նաև չէր ներկայացել տուժողը:

 

Վկաների և տուժողի ներկայությունը դատական նիստին ապահովելու համար դատական նիստն հետաձգվեց մարտի 4-ին ժամը 12:00-ին:

 

Հանրային թղթակից՝ Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ