12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործից

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ չէին կարող քննության խորթ մեթոդներ, ճնշումներ ու բռնություններ կիրառվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ասվածի ապացույցն է այն, որ նա իրեն վնասող ոչ մի ցուցմունք չի տվել: Կողմը գտնում է, որ ավելի արտոնյալ վիճակում գտնվող կասկածյալ կամ […]

50-60 տարեկան կանայք դասադուլ են կազմակերպում. ԵՊՀ աշխատակազմի ղեկավար

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրեր շարունակ ԵՊՀ-ի դիմաց հնչող դասադուլի կոչերին, իր մտահոգությունը հայտնեց ընդհանուր գործընթացի հետ կապված: “Ցավոք սրտի, այս գործընթացները մտահոգիչ են, քանի որ բուհական տարածքներում իրենց կոչերով խոչընդոտում են կրթանան կյանքի բնականոն ընթացքը”,-ասաց նա`հավելելով, որ ԵՊՀ-ն երբևէ չի փակել դռները որևէ մեկի առջև: Իր խոսքերը […]

Առողջապահության նախարարի պարզաբանումը

          «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող ստոմատոլագիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի […]

Ծառուկյանը` “կամանդիրովկաններում”

Մինչ երկրի ներքաղաքական սպեկտորը հետընտրական զարգացումների տվայտանքների մեջ է, ոմանք հայտնվում են Ազատության հրապարակի հարթակում, մյուսները` լարված հետեւում, ԲՀԿ առաջնորդը չի շտապում իր գործողություններում: Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոռւկյանը արտերկրից կուսակիցներին հորդորել է չենթարկվել սադրանքների եւ սպասել, մինչեւ ինքը արտերկրից Հայաստան վերադառնա: Մեր աղբյուրների փոխանցմամբ դա չի ուշանա, իսկ վերադառնալուն պես` ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ […]

Ինչ որ դեսպանատների ֆուրշետների մասնակցող ակտիվիստներն իրավունք չունեն ուսանողներին վերեւից նայել

‘’Այս երեք օրերի ընթացքում ցավոք ականատես եղանք քաղաքական պայքարի շրջանակներում մի շարք քաղաքացիների կրթության իրավունքի, բուհերի ապաքաղաքականացման պահանջի եւ ներքին կանոնակարգերի  ու կարգապահական նորմերի խախտման փորձեր տեղի ունեցան’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդարդառնալով հունվարի 25-ից սկսված դասադուլներին, ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ դասադուլի կոչերով հանդես էին եկել քաղաքացիական ակտիվիստները: Արմեն Աշոտյանը ասաց, […]

Գորիսում Րաֆֆուն չբարեւեցին` լրագրողներին էլ չսպասեց

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չնայած Կապանից շտապեց Գորիս, սակայն այստեղ ժամը 17:00-ի հանդիպումը չկայացավ: Հրապարակում մարդ չկար, եղածներն էլ հրաժարվում էին բարեւել Րաֆֆիին: Նա քայլելով փողոցներով` արագ նստեց մեքենան ու հեռացավ: Հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չսպասեց նաեւ իրեն ուղեկցող լրագրողներին: Մինչ վերջիններիս մեքենան հասավ Գորիս, Րաֆֆին արդեն այնտեղ չէր: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, այն […]

Սահմանադրական փոփոխություննե՞ր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին խոսեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին: Նա շեշտեց, որ դա իհարկե, ՀՀ նախագահի լիազորության շրջանակներում է, նշելով, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա: ‘’Մենք քննարկել ենք կուսակցությունում փոխվարչապետի ինստիտուտի թվաքանակի ավելացման հարցը, բայց որեւէ կոնկրետ քայլ նախագահը դեռ չի հանձնարարել որեւէ մեկին: Ապագայում տեսանելի կլինի ամեն ինչ’’,-նշեց […]

Քրեական գործ է հարուցվել նորածին երկվորյակների մահվան առթիվ

        Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ “Վաղարշապատի հիվանդանոց” ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ […]

“Փախստականները եւ միջազգային իրավունքը” քաղաքացիական ցանցի հայտարարությունը

Այս օրերին կրկին հիշում ենք Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում քսանհինգ տարի առաջ հայերի նկատմամբ իրագործված սարսափելի ոճրագործությունը: Այն ժամանակ ադրբեջանցիների ցեղասպան գործողությունները դարձան ադրբեջանահայության հանդեպ հետագա տարիներին իրագործված բռնությունների ու հետապնդումների կազմակերպման “օրինակելի” նախատիպը: Երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանից վտարվեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400.000-ը ապաստանեցին Հայաստանում և Արցախում: Ադրբեջանահայ փախստականները կիսեցին Հայաստանի և […]

Նոր տեսախցիկներ ճանապարհներին

Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի