Սահմանադրական դատարանը Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կքննի 10-օրյա ժամկետում
ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ընտությունների արդյուքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կքննի տասնօրյա ժամկետում` բանավոր ընթացակարգով: Այս մասին Henaran.am-ին ասաց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Դիմումի նախնական ուսումնասիրության համար ՍԴ-ն 24 ժամ ունի, այնուհետ դիմումի ընդունման օրվանից հետո տասնօրյա ժամկետում պետք է քննի դիմումը:
Հիշեցնենք, որ 1.5 ժամից Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-ի դրույթներով, Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով լուծում է հանրապետության նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը: