02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ծառուկյանը` “կամանդիրովկաններում”

Մինչ երկրի ներքաղաքական սպեկտորը հետընտրական զարգացումների տվայտանքների մեջ է, ոմանք հայտնվում են Ազատության հրապարակի հարթակում, մյուսները` լարված հետեւում, ԲՀԿ առաջնորդը չի շտապում իր գործողություններում: Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոռւկյանը արտերկրից կուսակիցներին հորդորել է չենթարկվել սադրանքների եւ սպասել, մինչեւ ինքը արտերկրից Հայաստան վերադառնա: Մեր աղբյուրների փոխանցմամբ դա չի ուշանա, իսկ վերադառնալուն պես` ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ […]

Ինչ որ դեսպանատների ֆուրշետների մասնակցող ակտիվիստներն իրավունք չունեն ուսանողներին վերեւից նայել

‘’Այս երեք օրերի ընթացքում ցավոք ականատես եղանք քաղաքական պայքարի շրջանակներում մի շարք քաղաքացիների կրթության իրավունքի, բուհերի ապաքաղաքականացման պահանջի եւ ներքին կանոնակարգերի  ու կարգապահական նորմերի խախտման փորձեր տեղի ունեցան’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդարդառնալով հունվարի 25-ից սկսված դասադուլներին, ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ դասադուլի կոչերով հանդես էին եկել քաղաքացիական ակտիվիստները: Արմեն Աշոտյանը ասաց, […]

Գորիսում Րաֆֆուն չբարեւեցին` լրագրողներին էլ չսպասեց

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չնայած Կապանից շտապեց Գորիս, սակայն այստեղ ժամը 17:00-ի հանդիպումը չկայացավ: Հրապարակում մարդ չկար, եղածներն էլ հրաժարվում էին բարեւել Րաֆֆիին: Նա քայլելով փողոցներով` արագ նստեց մեքենան ու հեռացավ: Հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չսպասեց նաեւ իրեն ուղեկցող լրագրողներին: Մինչ վերջիններիս մեքենան հասավ Գորիս, Րաֆֆին արդեն այնտեղ չէր: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, այն […]

Սահմանադրական փոփոխություննե՞ր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին խոսեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին: Նա շեշտեց, որ դա իհարկե, ՀՀ նախագահի լիազորության շրջանակներում է, նշելով, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա: ‘’Մենք քննարկել ենք կուսակցությունում փոխվարչապետի ինստիտուտի թվաքանակի ավելացման հարցը, բայց որեւէ կոնկրետ քայլ նախագահը դեռ չի հանձնարարել որեւէ մեկին: Ապագայում տեսանելի կլինի ամեն ինչ’’,-նշեց […]

Քրեական գործ է հարուցվել նորածին երկվորյակների մահվան առթիվ

        Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ “Վաղարշապատի հիվանդանոց” ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ […]

“Փախստականները եւ միջազգային իրավունքը” քաղաքացիական ցանցի հայտարարությունը

Այս օրերին կրկին հիշում ենք Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում քսանհինգ տարի առաջ հայերի նկատմամբ իրագործված սարսափելի ոճրագործությունը: Այն ժամանակ ադրբեջանցիների ցեղասպան գործողությունները դարձան ադրբեջանահայության հանդեպ հետագա տարիներին իրագործված բռնությունների ու հետապնդումների կազմակերպման “օրինակելի” նախատիպը: Երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանից վտարվեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400.000-ը ապաստանեցին Հայաստանում և Արցախում: Ադրբեջանահայ փախստականները կիսեցին Հայաստանի և […]

Նոր տեսախցիկներ ճանապարհներին

Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան […]

25-ամյա Հայկի ողբերգական մահվան նոր հանգամանքները

Այսօր Աբովյանում տեղի ունեցավ կիրակի օրը` փետրվարի 24-ին ինքասպան եղած 25-ամյա Հայկի հուղարկավորությունը: Այդ օրը` ժամը 07:00-ի սահմաններում Աբովյանի Սարալանջ թաղամասի թիվ 6-րդ դպրոցի պահակը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ բակում  տեղադրված պտտաձողից`/”տուռնիկ”/ երիտասարդ տղա է կախված: Պահակը սկզբում չի կողմնորոշվել եւ փորձել է կանչել անծանոթ քաղաքացուն: Սակայն տեսնելով որ արձագանք չկա, մոտեցել է […]

ԵՊՀ ադմինիստրացիայի ոգեւորությունը

“Երիտասարդ ընդվզում” նախաձեռնության անդամները, երեքշաբթի` փետրվարի 25-ին, երբ դասադուլի կոչեր էին հնչեցնում պետհամալսարանում, նրանց դեմ ընդվզեցին ոչ դասադուլավորները եւ բողոքավորները հեռացան: “Բարեւ-դասադուլը շարժվում է մանկավարժական համալսարան, դեպի հեղափոխություն”` վանկարկեցին երիտասարդ ակտիվիստները եւ հեռացան համալսարանից: Բնականաբար, նրանց հետեւեցին լրագրողները: Այս ամենի մեջ սակայն հետաքրքիր էր համալսարանի ղեկավարության պահվածքը: Նրանք այնքան էին ոգեւորվել, որ երբ ԵՊՀ տարածքը […]

Եւ ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն, Սերժ

ՀՀ նախաահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Սերժ Թանկյանի նամակին: Կարդացեք այն ստորեւ` Սիրելի՛ Սերժ, Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի