02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրատապ. Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, նա հուզվեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա:  Վարդան Սեդրակյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը՝ ասելով, որ ինքը կապ չունի մահափորձի պատվիրման հետ: Սամվել Հարությունյանն […]

Ի՞նչու է լռում ՍԴ նախագահը /վիդեո/

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չցնակացավ լրագրողների հետ խոսել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին՝ խորհուրդ տալով լրագրողներին ՍԴ նախագահին, անդամներին չհարցնել այն թեմաներից, որոնք կարող են քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում: “Եթե ես հիմա անդրադառնամ այդ հարցին, ապա վաղը կգտնվի մի գիտունիկ, որը կպահանջի իմ լիազորությունների դադարեցումը”,-ասաց Հարությունյանը: Բանն այն է, որ Մաքսային միությանն […]

“Մի՞թե հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի”

Ազատամարտիկների միությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյաին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:  “Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 22:30-ին իր տնից առեւանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է […]

Էսա կդաստիարակեմ…նախագահականի դիմաց ոստիկանը հունից դուրս եկավ /վիդեո/

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում համազգային երթ անող ակտիվիստների առաջընթացը խոչընդոտեցին ոստիկանները: Նրանք պատ էին կազմել եւ չէին թողնում, որ ակտիվիստները դեպի Բաղրամյան 26, այսինքն` նախագահական նստավայր քայլեն փողոցով: Նրանք պահանջում էին, որպեսզի չխոչընդոտեն ավտոմեքենաների երթը:  Ակտիվիստ Դանիել Իոանիսյանը բախվեց ոստիկան Խաչիկ Ավետիսյանի հետ: Վերջինս պահանջում էր, որ իրեն ճանապարհ տան, իսկ ոստիկանը չցանկացավ դա անել: Ապա վերջինս […]

Նունեի չափ էլ չկանք…միջադեպ /վիդեո/

Համազգային երթի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, սակայն նախքան այնտեղ հասնելը Ամիրյան փողոցի վրա ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ միջադեպ գրանցվեց: Ակտիվիստ Կարեն Հարությունյանը, Ռուզան Գրիգորյանը եւ երթի այլ մասնակիցներ փորձում էին փողոցով քայլել` մայթով քայլելու փոխարեն, իսկ ոստիկանությունը նախապես հորդորել էր չխախտել հասարակական կարգը եւ քայլել մայթով: Ոստիկանները փորձեցին արգելել ակտիվիստներին փողոցով քայլել, սակայն […]

18 տարեկանում՝ “ռազբոյի” համար ազատազրկվեց. Մելինեին կործանել է սիրած տղան /վիդեո/

“Հանցագործություն եմ կատարել պահի ազդեցության տակ,՝ գիտակցելով, որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ”,-Henaran.am-ի հետ զրույցում թեթևանալու հույսով պատմեց Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Գրիգորյանը: Աղջիկը հեռացել էր տանից սիրած տղայի պատճառով և հայտնվել լքվածի կարգավիճակում: Նրա աչքերում հուսահատությունը փոխվել է համբերատար սպասման, իրավաբան դառնալու երազանքը փոխակերպվել ու ազատության գույն է ստացել: Անձնագիրը թողել էր գումարի […]

Մի փնթի վկա չեն կարում բերեն … երազում է ոստիկանապետի եւ որդու համար /վիդեո/

Արուսյակ Սահակյանը և նրա որդին մի քանի անգամ ինքնասպանության փորձ են արել: Բազմազավակ մոր որդին՝ Հովհաննես Հովհաննիսյանը, մոր խոսքով՝ ապօրինի կալանքի տակ է: Հովհհաննես Հովհաննիսյանը ձերբակալվել է իր տանը՝ գողացած հեռախոս վաճառողին ապտակելու համար: Հովհաննիսյանի ճակատագիրը և սպասվելիք պատժաչափն անորոշ է արդեն մեկ տարի: Մայրը ոստիկանապետին հանդիպելու եւ որդուն ազատության մեջ տեսնելու երազանք ունի. ամեն […]

Աղունիկ պահելը մեղք չէ … աղավնին սուրբ է՝ լավ կլինի /վիդեո, ֆոտո/

Գյումրիի ՛՛Յոթ վերք՛՛ եկեղեցու դիմաց աղավնիներ վաճառող Անդրանիկը չի կարող ասել, թե Անկախության օրը քանի աղվանի կվաճառի. “Շաբաթ կիրակի դոխերը լավ ծախվում են, մեկը կառնի մատաղի համար, մեկը օդ թռչնելու, էդի մարդկանցից ա կախված… դե կարողա էսօր շատ առնեն՝ տոն ա”: Հիմնականում մատաղի համար են գնում, այդ դեպքում գինը չեն սակարկում: “Մարդը ուզում ա Աստծուն […]

Արմեն Երիցյանի գլխավոր դատախազ նշանակվելու հավանականությունը

Մեկ շաբաթից ավելի է՝ մամուլն ու քաղաքական դաշտը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուներին: Henaran.am-ին հայտնի դարձավ, որ իշխանական կուլիսներում քննարկվում է ԱԻ նախարար, նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի նշանակման հավանականությունը:  Այս առնչությամբ ԱԻՆ խոսնակ Նիկոլայ Գրիգորյանն ասաց՝ ”Հիմք չունեցող խոսակցություններ են” : Հիշեցնենք, օրերս լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Ըստ Սահմանադրության՝ Գլխավոր […]

Գեներալ Մանվելին կվիրահատեն

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Անկախությանը օրն առաջինը կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու  իր զոհված ընկերներին: “Այստեղից էլ գնալու ենք  Էջմիածին: Այնտեղ էլ զոհվածների հուշահամալիր կայցելի, որից հետո ԵԿՄ Էջմիածնի կառույցում պարգեւատրման արարողություն կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալի օգնական Վարդան Վարդանյանը: Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջությանը, ապա առաջիկայում գուցե թեթեւ վիրահատության կարիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի