28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Մի՞թե հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի”

Ազատամարտիկների միությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյաին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

 “Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 22:30-ին իր տնից առեւանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի իբր թե Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել կամ խաբեությամբ վերցրել` Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար: Այդ անհեթեթ հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նախ` Վ. Ավետիսյանն այս պահին պահեստի գնդապետ է եւ համակարգում որեւէ պաշտոն չի զբաղեցնում, ապա` նրան ճանաչելով` հայտնում ենք, որ նա այդ անձնավորությունը չէ:

Մենք համոզված ենք, որ նրա նկատմամբ այդ սադրանքը պայմանավորված է վերջին ամիսների հասարակական ակտիվ գործունեությամբ, որով նա պահանջում է արժանապատիվ կյանք` բոլոր ազատամարտիկների համար: Մի՞թե բազմաթիվ պարգեւներ եւ մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի` անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նրա` մեկուսարանում գտնվելու փաստը միանգամայն ապօրինի է:

Մենք մեր զայրույթի ձայնն ենք բարձրացնում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել նրան մեկուսարանից: Եթե նախաքննությանն անհրաժեշտ է նրա ներկայությունը, ապա մենք` ներքո ստորագրյալներս, երաշխավորում ենք, որ նա չի խոչընդոտի այդ գործընթացին: Ռազմի դաշտում լինելով Լեոնիդ Ազգալդյանի ընկերը եւ նրա տեղակալը` նա միշտ աչքի է ընկել մարդասիրական հատկանիշներով, քարոզել ու մինչեւ օրս քարոզում է օրինականություն եւ հայրենասիրություն:

Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ եւ անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ: Պահանջում ենք ազատ արձակել Վ. Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլեւ ազգային բանակի հեղինակությանը”,-ասված է նամակում:

Հիշեցնենք, որ Վոլոդյան Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին:

ր Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ