02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրտսեր Օսկանյանը` թմրամո՞լ.Ժամանակ

“Ժամանակ” թերթի տեղեկու­թյուններով՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժ­նում որոշում է կայացվել ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի եւ նրա ընկերոջ՝ Վահագն Մարկոսյանի գործով: Ոստիկա­նության լրատվության բաժ­նից թերթին տեղեկացրին, որ փորձաքննության արդյունք­ները հայտնի են, որոնց հա­մաձայն՝ Արայի ու նրա ընկե­րոջ արյան մեջ հայտնաբեր­վել է թմրանյութ:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կծել է ոստիկանի ոտքը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ նախօրեին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Երբ դատարանը Մաստար գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, դատավճիռը լսելուց հետո ամբաստանյալը կռիվ է սարքել դատարանի դահլիճում։ Նա չի ցանկացել ենթարկվել իրեն ուղեկցող ոստիկաններին՝ ամեն կերպ փորձելով փախչել դատարանի դահլիճից։ “Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցեցին, որ Խաչիկ Հակոբյանը, […]

Հայաստանում չկա իրավունքի գերակայություն. ՍԴ նախագահ /վիդեո/

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանում պետք է լինի իրավունքի գերակայություն: Դա էլ պետք է երաշխավորված լինի Սահմանադրությամբ, որը չկա: “Հայաստանում, այսինքն` իրավական պետությունում պիտի լինի անձի սոցիալական վարքագծի եւ իշխանության հանրային վարքագծի գերակայությունը”,-ասաց նա: Ըստ այդմ էլ Սահմանադրական դատարանը ներկայացնելու է իր տեսակետները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Գագիկ Հարությունյանի հետ զրույցի այլ մանրամանսերը տեսանյութում:

Դու ինձ մի ասա ինչ անեմ. տուժողը` դատավորին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդ­հանուր իրավասության դատարանում՝ այսօր մեկնարկեց քաղաքագետ, գոր­ծարար Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սաֆտալյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են  գործով դատավարությունը: Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ փորձել են հոգեմետ դեղերով թունավորել եւ կյանքից զրկել Արսեն Ավետյանի հորը՝ Ռոբերտ Ավետյանին, որպեսզի տիրեն նրա բնակարանին: Առաջադրված մեղադրանքը միայն ընդունել է  Սաֆտալյանը: […]

Տարի ու կես “պլան” էի քաշում՝ չի հիշում մարմինը թե հոգին էր վաճառում

“Ի՞նչ ես անում այստեղ, գեղեցիկ ու երիտասարդ այսքան”,-հարցրեց Henaran.am-ի թղթակիցը Աբովյան ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սյուզաննա Բարսեղյանին: Աղջիկը սկզբում նայեց վստահ ու բռնազբոս հայացքով, ապա փախցրեց հայացքը.”Մի նկարի հա, հլը դուրս եմ գալու ստեղից”: “Թմրամոլ եմ  եղել, բայց էլ չեմ օգտագործում ,պատիժս կրեմ ու վերադառնամ աշխարհ”,-ասաց նա, մեկ հատիկ՝ աշխարհ բառի մեջ կարծես իր բոլոր […]

Համագործակցում են հայ եւ վրաց ոստիկանները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց  հայ եւ վրաց ոստիկանների գործընկերային հարաբերությունների խորացման կապացությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու իրավապահ կառույցների գործունեության արդյունավետությանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն վստահեցրեց, որ համատեղ […]

Ոստիկանապետը հանդիպեց ԱՄՆ դեսպանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին: Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆեռնը կարեւորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսեւորել են հանդուրժողականություն եւ զերծ մնացել ուժային մեթոդներից: Միեւնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաեւ, որ ծանոթ է […]

Քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը չի ընդունում մեղադրանքը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդ­հանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վար­դանյանի նախագահությամբ սկսվեց քաղաքագետ, գոր­ծարար Արկադի Վարդանյանի գործով դատավարությունը: Նա ձերբակալվել է մայիսի 18-ին, ընկերոջ Արսեն Ավետյանի հետ միասին:  Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-104 հոդ­վածով մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաս­տություն: Բացի այս երկուսից ամբաստանյալի աթոռին է նաեւ Վարուժան Սաֆտալյանը:  Ըստ […]

Կախված ոստիկանը պարտքեր ուներ

Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության փորձագետ 36-ամյա Դավիթ Մայիլյանը  բանկում, ըստ  Henaran.am-ի տեղեկությունների, վարկեր ուներ: Նա ամուսնացած է, կինն էլ է աշխատում ոստիկանության համակարգում:  Նրա խնամքին կա երկու երեխա: Մայիլյանը երկտող է թողել, որ սիրում է բոլորին եւ խնդրել է չմեղադրել այդ քայլի համար: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության […]

՛՛Օրը ցերեկով ինձնից փող են գողանում՝գազի հաշվիչն է մեղավոր՛՛

“Հաշվիչը տարել էին հերթական ստուգման, ինչից հետո կանգնեցի փաստի առաջ: 64 հազար տուգանք էր գրվել այն բանի համար, թե իբր իմ հաշվիչը կանգնած է եղել”,-Henaran.am-ի հետ կիսվեց Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոց 3 շենքի բնակչուհի Սվետլաննա Թորոսյանը: Սվետլաննա Թորոսյանը սակայն վստահ է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ձմռան ամիսներին ինքը ծախսել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի