05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Համագործակցում են հայ եւ վրաց ոստիկանները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց  հայ եւ վրաց ոստիկանների գործընկերային հարաբերությունների խորացման կապացությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու իրավապահ կառույցների գործունեության արդյունավետությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն վստահեցրեց, որ համատեղ աշխատանքը կշարունակվի:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը եւ նշեց, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների, պատասխանատուների ու ծառայողների ուղղակի եւ ամենօրյա համատեղ աշխատանքն այդ ծրագրի իրագործման լավագույն ուղին է:

Հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ