02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անկախ եւ օբյեկտիվ. նոր կարգավիճակ

      Օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է ՛՛A՛՛ դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:   Վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետևել և ուսումնասիրել է Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքները, որի արդյունքում հաստատել է, […]

՛՛… որ դուք` հարգելի Սերժ Սարգսյան, դա թույլ չեք տա՛՛

Այսօր Հայաստանում անմեղ մարդուն 14 տարվա ազատազրկման են դատապարտել: Խոսքս նախագահի թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին է: Որտեղի՞ց ես գիտեմ, որ նա անմեղ է: Ես ճանաչել եմ Սեդրակյանին, ես եղել եմ նրա գրեթե բոլոր դատական նիստերին, ես կարդացել եմ նրա “Արդարության Օրենսգիրքը” և ես մեկն եմ այն ժողովրդից, որի գրեթե յուրաքանչյուր անդամը ապշած ուսերն է […]

Կանանց գաղութի պետը արտասվեց՝ հրաժարվել է երեխայից … /վիդեո/

Աբովյանի ՔԿՀ-ում այսօր պահվում են շուրջ 200 կանայք, որոնցից 146-ը դատապարտյալներ են, իսկ մնացածի գործերը դեռ գտնվում են քննության փուլում: ՀՀ արդարադատության նախարարության Աբովյանի ՔԿՀ պետ Արամ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ կին և մայր դատապարտյալների առօրյաին: Փշալարերից այն կողմ՝ ճակատագրի  կամ սեփական հանցագործ էության զոհը դարձած կանայք, երբեմն այստեղ են հայտնվում հղի վիճակում: “Լինում […]

Դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Աննան չի ընդունում իր մեղքը/վիդեո/

Կալանավայրում նախ և առաջ օրենքներ են սովորում: Դատապարտյալ կանայք փորձառու փաստաբանի նման բացում են՝ իրենց օրնսգետի գաղտնադռները և իրենց իրավաբանական գիտելիքներով փորձում զարմացնել դիմացինին: Այդ դիմացինը այս անգամ Henaran.am-ի թղթակիցն էր: 22-ամյա Աննան դատապարտվել է խմբակային՝  ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Երգի պետական թատրոնի նախկին սանը կոնսերվատորիայում ուսանելու երազանք ուներ, սակայն հայտնվեց կանանց գաղութում: “Դատված […]

Իսկական բանդան դրսում է՞. քրեագետը նույնպես կասկածում է

Սամվել Դավթյանի խոսքով էլ, ինքն արդեն երկու տարի է անազատության մեջ է, բայց չի ուզում  Արման Դալլաքյանից հետո երրորդ զոհը դառնալ: Ըստ Արթուր Մանուկյանի, մարդիկ են զոհվում, կտտանքների են ենթարկվում, ովքեր ուժեղ են՝ դեռ դիմանում են, եւ որ “հերթով ճանապարհում են”: Նրանց խոսքով աստիճանաբար, իրենք անմեղ են ու իսկական բանդան ուրիշ է: Դատական նիստերի դահլիճում […]

Էթիկայի հանձնաժողովը մերժել է Հերմինե Նաղդալյանի հարցի քննարկումը

”Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման և ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն ”Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքի, Հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի (հոդված […]

Հայրիկյանը դժգոհ է դատարանից. վերջինս օրենք է խախտել

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն անտարբեր է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ դատարանի վճռից: ”Անտարբեր եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանն, ապա հավելեց. ”Իր նման շատ մարդիկ կա, որ ֆռֆռում են և երջանիկ կլինեին, որ փող ստանալով՝ մեկի վրա կրակեին…մեկն` ավել, մյուսը պակաս”: Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը քննության չառավ Հայրիկյանի քաղհայցը՝ […]

Սաուդյան Արաբիայի կանայք, չնայած օրենքին, կնստեն ղեկին

Սաուդյան Արաբիայում կանայք շարունակում են պայքարել ավտոմեքենա քշելու իրենց իրավունքի համար, փոխանցում է Газета.Ru-ն: Ակտիվիստուհիների նախաձեռնությամբ` սեպտեմբերի 26-ին ավելի քան 5 000 կին կնստի մեքենայի ղեկին` ընդդիմանալով օրենքին, որը սահմանափակում է նրանց իրավունքները:  

Հայրիկյանի գործով վճիռը բողոքարկվելու է /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսնադր Սիրունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան: Այն հարցին, թե չի հավատում Հայաստանի արդարադատությանը, փաստաբանը նկատեց, որ հավատում է: “Միայն Կենտրոնի դատարանով չի վերջանում ամեն ինչ”,-ասաց Սիրունյանը: Մյուս ամբաստանյալներ Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի հարազատները […]

Մահացած ամբաստանյալի ծնողները փոշմանել են /վիդեո/

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունկվում է  բանդայի գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբում դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի ծնողների դիմումը: Հիշեցնենք, որ Արման Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը դատարանին խնդրել էր չկարճել որդու գործը, քանի որ նա անմեղ է: Այս դիմումով հայրը և մայրը՝ Սուսաննա Խաչատրյանը, դատարանին միջնորդրել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի