07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կանանց գաղութի պետը արտասվեց՝ հրաժարվել է երեխայից … /վիդեո/

Աբովյանի ՔԿՀ-ում այսօր պահվում են շուրջ 200 կանայք, որոնցից 146-ը դատապարտյալներ են, իսկ մնացածի գործերը դեռ գտնվում են քննության փուլում:

ՀՀ արդարադատության նախարարության Աբովյանի ՔԿՀ պետ Արամ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ կին և մայր դատապարտյալների առօրյաին:

Փշալարերից այն կողմ՝ ճակատագրի  կամ սեփական հանցագործ էության զոհը դարձած կանայք, երբեմն այստեղ են հայտնվում հղի վիճակում:

“Լինում է, որ երեխաները ծնվում են մեզ մոտ, ընդ որում մենք ամեն բան անում ենք, որ հղի եկած կինը երեխան լույս աշխարհ բերի….”,-նշեց ՔԿՀ-ի պետը:

Սարգսյանը իր պրակտիկայում միայն մի դեպք է հիշում, երբ կինը կտրականապես հրաժարվել է երեխայից:Անձնական համոզիչ պատճառն ունենալով հանդերձ նա կրկնակի դատապարտում է համարել երեխայի ծնունդը:

“Հիմա ես ունեմ մի նորածին,  և պատրաստվում եմ լույս աշխարհ դիմավորելուն՝ մյուսին և բնականաբար էս դեպքում արդեն մոտեցումներն ու պայմանները փոխվում են”-,տեղեկացրեց Արամ Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ երեխան գաղութում մոր կողքին մնում է մինչև 3 տարի, իսկ հետո երեխային տանում են:

ՔԿՀ-ը պետը հուզվեց, հիշեց այն պահերը, երբ մորը բաժանել են երեխայից:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ