02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բեռլուսկոնին սարսափից 11 կիլոգրամ նիհարել է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատմել է, որ դատական լսումների պատճառով չի քնել արդեն 55 օր եւ նիհարել է 11 կիլոգրամով, փոխանցում է Газета.Ru–ն: “Սրանք իմ կյանքի ամենասարսափելի օրերն են։ Ինձ ցանկանում են մեղադրել ամոթալի եւ անարդար գործով։ Ինձ մեղադրում են գողության համար, սակայն ես երբեք գողություն չեմ արել”,- ասել է Բեռլուսկոնին Հռոմում  իր՝ “Ազատության […]

Տղային կարոտում է, ամուսնուն չի ների….Քնարիկը դատապարտվել է 8 ու կես տարով /վիդեո/

“Կարիքից դրդված եմ դիմել հանցագործության, սակայն չեմ արդարանում՝ մեկա հանցագործ եմ, բան չի փոխվի էլ”,-Henaran.am-ին պատմեց Աբովյան ՔԿՀ դատապարտյալ Քնարիկ Սահակյանը: 17 տարեկան հասակում ընտանիք կազմած Քնարիկը շատ շուտով հասկացավ, որ կյանքը բոլորովին էլ գունավոր երազ չի և սիրով երեխա չես կերակրի: “Տղաս մեկ տարեկան էր, սոված էր մնում, գնացինք հարևանից տոկոսով փող վերցնելու, չտվեց […]

Ոստիկան կոչվածը բռնաբարել է անչափահասին, թալանել

Սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մարաշի բաժանմունք հաղորդում ստացվեց, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց […]

Պաշտոնյաների ”սեւ կծիկ” է բացահայտվում

Հայաստանի ոստիկանությունը օրերս պաշտոնապես հայտարարեց դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք  աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու եւ 10 անձանց մեղադրանք առաջադրելու մասին: Մեկ հոգի՝ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության […]

Մհերն էլ է Սեդրակյան, մի անհանգստացեք

՛՛Վարդան Սեդրակյանն իմ ազգակիցն է, ես որ լսում եմ՝ նրան 14 տարի են տվել իմ վրա եմ վերցնում, կարող է հրահա՞նգ կա բոլոր Սեդրակյաններին նստացնել՛՛,-այսօր ասուլիսում կատակեց՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում  նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի 14 տարով ազատազրման ենթարկելուն: Ասուլիսի մյուս բանախոս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ […]

՛՛Ռադիո Հայ՛՛-ը գործադուլ է հայտարարում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում անցկացնել արտահերթ ստուգումներ։ Այդ կապակցությամբ, ս․թ․ սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահն արձակել է հանձնարարագիր` համաձայն որի ՛՛Ռադիո Հայ՛՛ ՍՊԸ-ում եւ ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվի արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաեւ իրացման փաստացի […]

Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախա՞զ.Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով, իշխանությունն արդեն որոշել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ու անունը վերջերս մամուլում շրջանառվում էր որպես գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածու»: Մանրամասները՝ “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

Շնորհակալ կլինի Սերժ Սարգսյանին

Ըստ որոշ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը ցանկանում է միավորել բոլոր քննչական ծառայությունները մեկ միասնական համակարգում: Ընդ որում` այդ բավական մեծ ու լուրջ կշիռ ունեցող ինստիտուտը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը: Այսպես կոչված՝ “խոշորացված ՔԾ-ն” դառնալու է համակարգի լուրջ հարցեր լուծող լավ ռեսուրս նախագահի ձեռքին, որը, միգուցե, կծառայի ուժային կառույցների հակակշիռ, միաժամանակ դառնալով նաև դրանց միջև հարաբերությունների ռեգուլյատիվ […]

ՀՔԾ-ն կղեկավարի՞ Աղվան Հովսեփյանը.Հրապարակ

Իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչություն­ների քննչական մարմինների միավո­րումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկա­վարելու է Աղվան Հովսեփյանը: Այս մասին գրում է “Հրապարակ” թերթը: Այն կձեւավորվի մինչեւ նոր տարի: Կառույ­ցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմնե­րի, բավարարում է Գառնիկիչի ամբիցիաները`մեկ “նո”-ով. Գառնիկիչն ու իր կողմնակիցները ցանկանում են, որ […]

Կնոջը շպրտել են մեքենայից՝ Ճամբարակի ոստիկանապետը ձերբակալված է.Հրապարակ

 “Հրապարակ ” թերթի տեղեկություններով,  երեկ, Ճամբարակի ոս­տիկանապետ Յուրա Գեւորգյանն ու նրա երկու տեղակալները կալանա­վորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել Է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով: Բայց, մեր տե­ղեկություններով, խոսքը գնում Է ծեծի մասին: Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատե­ցին՝ մի վերապահումով. Յուրա Գեւորգյանն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի