05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մհերն էլ է Սեդրակյան, մի անհանգստացեք

՛՛Վարդան Սեդրակյանն իմ ազգակիցն է, ես որ լսում եմ՝ նրան 14 տարի են տվել իմ վրա եմ վերցնում, կարող է հրահա՞նգ կա բոլոր Սեդրակյաններին նստացնել՛՛,-այսօր ասուլիսում կատակեց՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում  նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի 14 տարով ազատազրման ենթարկելուն:

Ասուլիսի մյուս բանախոս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը արձագանքեց. ՛՛Մհերն էլ է Սեդրակյան, մի անհանգստացեք… ձեր մտավախությունները ես ցրում եմ: Սեդրակյան ազգանվան հետ կապ չունի՛՛:

՛՛Թող պարոն Այվազյանն ուրեմն վախենա, որովհետև Վարդան անվան հետ է կապված երևի՛՛,-հավելեց Սեդրակյանը, ապա նկատեց.

՛՛Մութ քաղաքական գործ է, չեմ կարծում, որ առանց հիմքի նման խիստ դատավճիռ կայացվեր, միթե՞ կարելի է ազատազրկել ու չունենալ կոնկրետ հիմքեր՛՛:

Արտակ Դավթյանն էլ նշեց, որ ինքը սա ի գիտություն է ընդունել և սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ