11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տղային կարոտում է, ամուսնուն չի ների….Քնարիկը դատապարտվել է 8 ու կես տարով /վիդեո/

“Կարիքից դրդված եմ դիմել հանցագործության, սակայն չեմ արդարանում՝ մեկա հանցագործ եմ, բան չի փոխվի էլ”,-Henaran.am-ին պատմեց Աբովյան ՔԿՀ դատապարտյալ Քնարիկ Սահակյանը:

17 տարեկան հասակում ընտանիք կազմած Քնարիկը շատ շուտով հասկացավ, որ կյանքը բոլորովին էլ գունավոր երազ չի և սիրով երեխա չես կերակրի:

“Տղաս մեկ տարեկան էր, սոված էր մնում, գնացինք հարևանից տոկոսով փող վերցնելու, չտվեց ստիպեցինք, վնասել ենք բարդ, բութ գործիքով ”,-պատմեց երիտասարդ կինը, որը արդեն 6 ամյա որդի ունի:

Որդուն տեսնում է տարվա մեջ երեք անգամ, միայն մեկ անգամ երկարատև տեսակցություն ունի:

Ամուսինը դատապարտվել է 8 տարի պատժաչափով, ինքը 8 ու կես, քանի որ  կազմակերպիչ է համարվել:

Տղային Քնարիկի ծնողներն են պահում.”Էստեղից դուրս գալուց հետո միանշանակ պիտի երեխայիս դաստիարակությամբ զբաղվեմ: Ամուսնուս հետ ամեն բան ավարտված է՝ նրա ծնողները հենց դատարանում ինձ ուրացան, երեխայի հետ էլ կապ չեն պահում”,-պատմեց Քնարիկը:

Գյումրեցի այս փխրուն աղջիկը ճակատագրին չի մեղադրում.”Ես եմ մեղավոր ու իմ արած քայլերը”,-ասաց նա:

Քնարիկը խոսք ունի ուղղված այն կնոջը, որի նկատմամբ բռնություն է կիրառել.”թող ինձ ների, ես արդեն պատժված եմ”,-հավելեց նա:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ