13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ոստիկանապետը հանդիպեց ԱՄՆ դեսպանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին:

Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆեռնը կարեւորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսեւորել են հանդուրժողականություն եւ զերծ մնացել ուժային մեթոդներից: Միեւնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաեւ, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրեց միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:

Ջոն Հեֆեռնը հույս հայտնեց, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն եւ վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձեւավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ