Էսա կդաստիարակեմ…նախագահականի դիմաց ոստիկանը հունից դուրս եկավ /վիդեո/
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում համազգային երթ անող ակտիվիստների առաջընթացը խոչընդոտեցին ոստիկանները: Նրանք պատ էին կազմել եւ չէին թողնում, որ ակտիվիստները դեպի Բաղրամյան 26, այսինքն` նախագահական նստավայր քայլեն փողոցով: Նրանք պահանջում էին, որպեսզի չխոչընդոտեն ավտոմեքենաների երթը:
Ակտիվիստ Դանիել Իոանիսյանը բախվեց ոստիկան Խաչիկ Ավետիսյանի հետ: Վերջինս պահանջում էր, որ իրեն ճանապարհ տան, իսկ ոստիկանը չցանկացավ դա անել: Ապա վերջինս քմծիծաղ տվեց, իսկ Դանիելը հետաքրքրվեց, թե ինչու է նա ծիծաղում:
՛՛Դա ինչ կապ ունի քեզ հետ՛՛,-պատասխանեց ոստիկանը:
Դանեիելը պահանջեց. “Դուք-ով խոսեք ինձ հետ, պահանջում եմ, որ դուք-ով խոսեք ինձ հետ”: Սակայն մայորը հրաժարվեց նույնիսկ դա անել: ՛՛Չես կարող պահանջել: Ինչի ինչ պիտի անես, որ Դուք-ով չխոսեմ…էսա կդաստիարակեմ, կտենաս”:
Ավետիսյանը սկսեց ավելի բարձրաձայն խոսել ակտիվիստների հետ եւ բանը գրեթե վեճի էր հասնում, երբ չմիջամտեին մյուս ոստիկանները: Ապա մյուս ակտիվիստները բախվեցին հենց նույն ոստիկանի հետ` ասելով “որոշողը մենք ենք”, իսկ ոստիկանն էլ բղավեց. “Կտեսնենք` ով ա որոշողը”:
Այնուհետ, երթի մասնակիցները մի քիչ հանդարտվեցին եւ մայթով շարժվեցին դեպի նախագահական նստավայրի դիմաց: Այժմ նրանք գտնվում են այդտեղ:
20:00
Նախագահական նստավայից ակտիվիստները վերադարձան Ազատության հրապարակ և այստեղ ավարտեցին երթը:
Մանրամասները՝ տեսանյութում: