02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արկադի Վարդանյանը կդատվի . Հրապարակ

“Երեկ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ և գործարար Արկադի Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտված է, և օգոստոսի 29-ին գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 18– ին իր ընկերոջ Արսեն Ավետյանի հետ”,-գրում է Հրապարակը : Երկուսին էլ կասկածում էին Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանին թունավորելու փորձ կատարելու […]

Էլ որտեղ՝ գերեզմանոցում. Առավոտ

Երեկ Շիրակի մարզի ընդ­հանուր իրավասության դա­տարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցի­ալական ապահովության պետա­կան ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարած­քային ստորաբաժանման մի բա­նի պաշտոնյաների ու աշխատա­կիցների դեմ հարուցված քրեա­կան գործի քննությունը: Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատր­յանը, ով […]

Հրաչյա Հարությունյանի վիճակը կտրուկ վատացել է՝ ընտանիքը անհանգստանում է

Մոսկվայում խոշոր  վթարի պատճառ դարձած “Կամազ” մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի վիճակը կտրուկ վատացել է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում  հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Նա նշեց, որ մինչ արտագնա աշխատանքի մեկնելը՝ հայրը զգացել է ցավեր սրտի շրջանում.”Սրտի հետ կապված խնդիրներն են ի հայտ եկել, շատ բան չգիտենք, անհանգստանում ենք”,-ասաց նա: Լիլիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ […]

22-ամյա Աշոտը Թուրքիայում մարմինն է վաճառում …

Արեց այն, ինչ չէր պատկերացնում… 22-ամյա Աշոտը /անունը փոխված է/ այս ամառ Թուրքիայի Ստամբուլ քաղաքից հանգստանալու էր եկել Հայաստան (չնայած նա հայ է, ՀՀ քաղաքացի,  բայց բնակվում է Թուրքիայում):  Ստամբուլի սրճարաններից մեկում բարմեն է աշխատում: Գործ կա, հաճախորդ նույնպես, թեյավճարի խնդիր էլ չկա: Սակայն նա այլ աշխատանքից էլ է փող վաստակում…..  “Չեմ ամաչում ասել, սեքս […]

Հարգում եմ դատավորին, բայց…պաշտպանի զայրույթը /վիդեո/

Բանդայի գործով ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը այսօր զայրացավ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վրա: Պապոյանը հետաձգեց նիստը, քանի որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանը չէր ներկայացել:  “Դատական նիստը հետաձգվում է մինչեւ սեպտեմբերի 18-ը, ժամը 12,00: Ցտեսություն”,-հայտարարեց Պապոյանը՝ հեռանալով նիստերի դահլիճից:  Այստեղ տեղի տվեցին Արսենյանի նյարդերը եւ հայատարարեց, որ դատարանը անհարգալից է […]

Թուրքիայում Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել

Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանում վճռաբեկի կողմից վճռի բեկանումից հետո վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, հաղորդում է lenta.ru-ն։ Նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանից պահանջել է ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։ Դատարանը բավարարել է դատախազի պահանջը, որից հետո դատական նիստը հետաձգվել է։

Սեռական հանցագործությունների թիվը Հայաստանում աճում է

2012թ-ին սեռական   հանցագործությունների մեծ մասը  գրանցվել է Երեւանում` 27 դեպք, երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 17 դեպքով, հետո  Արմավիրի եւ Կոտայքի մարզերը՝ 14 –ական դեպք, , Լոռին եւ Սյունիքը՝ 9-ական դեպք, Գեղարքունիքի մարզը՝ 7 դեպքով, Արագածոտնը՝ 4 դեպքով, Տավուշը` 3, Շիրակը` 2, Վայոց Ձորը` 1, ընդհանուր առմամբ 105 սեռական հանցագործություն, որից 19-ը բռնաբարություն էր: […]

Անչափահաս աղջիկները ծեծել են հաշմանդամին

Մերմոսկովյան Նարո-Ֆոմինսկի հաշմանդամ բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա վրա միանգամից 8 աղջիկ է հարձակվել ու ծեծի ենթարկել, փոխանցում է Газета.Ru-ն: Հաղորդվում է, որ աղջիկներից 4-ը անչափահաս են եղել: Ծեծը աղջիկները նկարահանել են բջջային հեռախոսով: 21-ամյա աղջիկը բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել աղջկա փայծաղը: Դեպքի առթիվ […]

Որդիս պետք է արդարացվի, նա սպանվել է … բանդայի գործով մեղադրյալի հայրը արդարացում է պահանջում /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը սեպտեմբերի 17-ին հետաձգեց “Բանդայի գործով” դատական նիստը:Պատճառը  ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանն էր՝ Սամվել Հայրապետյանը, ով չէր ներկայացրել դատարան: Դատարան ուղարկված գրության մեջ նա նշել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի է մասնակցում: Դատավոր Մխիթար Պապոյանը դատավարության կողմերին ներկայացրեց […]

Գիտի 3 մարդ, որ կարող են ստանձնել Գլխավոր դատախազի պաշտոնը /վիդեո/

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում անհեթեթ խոսակցություն համարեց իրեն ՀՀ Գլխավոր դատախազ նշանակելու  մասին լուրերը: ՛՛Նման առաջարկ ինձ չի եղել և չի էլ կինի՛՛,-ասաց նա: Իսկ թե որպես իրավաբան ում է  տեսնում դատախազի պաշտոնում, Հարությունյանը պատասխանեց, որ կա 3 մարդ, որ կարող  ստանձնել դատախազի պաշտոնը: ՛՛Բայց կներեք, չեմ կարող այդ 3-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի