21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

22-ամյա Աշոտը Թուրքիայում մարմինն է վաճառում …

Արեց այն, ինչ չէր պատկերացնում…

22-ամյա Աշոտը /անունը փոխված է/ այս ամառ Թուրքիայի Ստամբուլ քաղաքից հանգստանալու էր եկել Հայաստան (չնայած նա հայ է, ՀՀ քաղաքացի,  բայց բնակվում է Թուրքիայում):  Ստամբուլի սրճարաններից մեկում բարմեն է աշխատում: Գործ կա, հաճախորդ նույնպես, թեյավճարի խնդիր էլ չկա: Սակայն նա այլ աշխատանքից էլ է փող վաստակում…..

 “Չեմ ամաչում ասել, սեքս եմ անում թուրք կանանց, ինչպես նաեւ թուրք տղամարդկանց հետ: Միայն ու միայն փողի դիմաց”,-պատմում է մեր զրուցակիցը:

Առաջին օրերին նկատում էր, որ մի թուրք տղամարդ՝ 50-ին մոտ իր հերթափոխին գալիս, սպասում է մինչեւ աշխատանքն ավարտվի: “Սրճարանը փակելուց գնում էր իր մեքենայով: Մոտ 10 օրից մոտեցավ եւ առաջարկեց իր տուն գնալ եւ կոնյակ խմել: Մերժեցի”,-պատմում է Աշոտը:

Սակայն մի քանի օր հետո ընդունում է առաջարկը: “Վախեցա, ճիշտն ասած, բայց գործընկերոջս ասել էի, ուր եմ: Այնպես որ եթե վատ բան պատահեր, էդ մարդու հետեւից կգնային”,-հիշում է Աշոտը:

Խմեցին, խոսեցին կոտրատված անգլերենով ու ….. ստացվեց այն,  ինչ Աշոտի մտքով երբեք  չէր անցկացնում: “Սեռական հարաբերություն ունեցա հետը, հանեց 500 դոլար տվեց: Սաղ ամիս չլվում էի՝ նույն գումարն էի ստանում”,-պատմում է Աշոտը:

Ու այդպես պարբերաբար հանդիպում էր թուրքի հետ: Նրա խոսքով, մի օր էլ թրքուհու հետ է գալիս ու երեքով են սեռական հարաբերություն ունենում: “1000 դոլար տվեց ու կարծես սովորույթ դարձավ: Հա, գուցե ես մարմնավաճառից վատն եմ, բայց օտար պետությունում ապրել է պետք, ու ես միակ հայ միգրանտը չեմ, որ այդ ձեւ եմ ապրում”,-ասում է Աշոտը:

Մտերիմները չգիտեն նրա “գործի” մասին: “Գիտեն, որ ավտոներն առնում եմ իմ բարմենի աշխատանքով, բայց դա այդպես չէ: Չնայած պետք էլ չի, որ իմանան…..”,-ասում է նա:

Բնականաբար, սեռական հարաբերություն ունենալիս՝ անվտանգության բոլոր կանոները պահպանում է: “Հայաստան գալուց ստուգվում եմ, դե գիտես, ստեղ էլ աղջկա հետ լինելուց ասում ա միգրանտ ես, կարող ա հիվանդ ես: Ստիպված փաստաթղթերն եմ ցույց տալիս”,-ասում է նա:

Մարմնավաճառություն թե՞… աշխատանք

 ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետ Դավիթ Թումասյանի կարծիքով, միգրացիայի այս տեսակը աշխատանքային միգրացիայի տեսակ է: Օտար երկրում անձը կարող է իրականացնել ոչ միայն օրինական, այլ նաեւ ապօրինի աշխատանք:

“Չնայած այս պարագայում երիտասարդը մարմնավաճառությամբ չի զբաղվում, անգամ, որ նա գումարի  դիմաց է ունենում սեռական հարաբերություն: Մարմնավաճառությունը /պոռնկությունը/ արտաամուսնական սեռական հարաբերություններն են, որոնք իրականացվում են անձանց անորոշ շրջանակի հետ վարձատրության դիմաց եւ հիմնված չեն անձնական զգացմունքների վրա. իսկ այս դեպքում երիտասարդը սեռական հարաբերություն ունենում է կոնկրետ մեկ տղամարդու եւ նրա զուգընկերուհիների հետ”,-ասաց նա:

Դավիթ Թումասյանը մի առիթով ասել էր, որ Թուրքիայում թրաֆիքինգի ենթարկվող հայ կանանց՝ ազգությամբ թուրք տղամարդիկ  նաեւ որպես հայ են  շահագրգռված  օգտագործում:

“Գործնականում լինում են դեպքեր, երբ թուրք տղամարդիկ նախընտրում են հայ մարմնավաճառի կամ թրաֆիքինգի զոհի ծառայություններից օգտվել, բայց այս երեւույթները տարբեր են, քանի որ թրաֆիքինգի զոհի դեպքում վերջինիս շահագործում են՝ կիրառելով բազմազան միջոցներ (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, հարկադրանքի այլ ձեւերով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու եւ այլն), իսկ մարմնավաճառության դեպքում այդ միջոցները բացակայում են”,-ասաց Թումասյանը՝ չժխտելով, որ հայ կանայք մարմնավաճառությամբ զբաղվում են նաեւ Թուրքիայում:

Իսկ ինչ է իրականացվում  հայ  աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Թուրքիայում հարցին փորձագետը հարցով պատասխանեց.

“Իսկ ի՞նչ է հնարավոր իրականացնել պետական մակարդակով, եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, պարզ է՝ ոչինչ: Դա յուրաքանչյուր քաղաքացու ներքին հարցն է: Եթե ՀՀ քաղաքացին ցանկանում է մեկնել Թուրքիա՝ այնտեղ աշխատելու նպատակով, Հայաստանը չի կարող սահմանափակել նրա ազատ տեղաշարժի իրավունքը, եթե առկա չեն օրենքով սահմանված հիմքեր /օրինակ, նա հետախուզվում է կամ դատապարտվել է հանցագործության կատարման համար/:

Հետեւաբար, այդ անձը Թուրքիայում արդյունավետ պաշտպանություն ՀՀ դիվանագիտական մարմիններից չի կարողանա ստանալ, եթե հայտնվի ծանր իրավիճակում: Եվ վերջապես, նա է որոշում թե ի՞նչ աշխատանք այնտեղ կատարի, ի՞նչ ծավալով եւ ինչպես”:

Առաջարկ եւ պահանջարկ

 Աշոտի օրինակը, մեր զրուցակցի կարծիքով միակը չէ,  քանի որ “սեռական ծառայությունների շուկայում” գործում է առաջարկի եւ պահանջարկի օրենքը:  

“Կա պահանջարկ, ապա առաջարկը կստեղծվի: Իսկ միգրանտները, մասնավորապես անօրինական միգրանտները  հասարակության  խոցելի խմբերից են  եւ նրանց այդ ծառայությունների շուկայում ներգրավելը մեծ դժվարություն չի ներկայացնում”,-ասաց նա:

Ստացվում է այնպես, որ Աշոտի բախտը բերել է, որ նա ընդամենը 50-ամյա թուրք տղամարդու “սիրեկանն” է դարձել,  այլ ոչ թե շահագործվել՝ դառնալով սեռական ծառայություններ մատուցող ու եկամուտի աղբյուր հանդիսացող թրաֆիքինգի զոհ:

Ըստ Թումասյանի,  հայ տղամարդկանց սեռական շահագործման դեպքեր դեռ չեն գրանցվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ