03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրաչյա Հարությունյանի վիճակը կտրուկ վատացել է՝ ընտանիքը անհանգստանում է

Մոսկվայում խոշոր  վթարի պատճառ դարձած “Կամազ” մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի վիճակը կտրուկ վատացել է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում  հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Նա նշեց, որ մինչ արտագնա աշխատանքի մեկնելը՝ հայրը զգացել է ցավեր սրտի շրջանում.”Սրտի հետ կապված խնդիրներն են ի հայտ եկել, շատ բան չգիտենք, անհանգստանում ենք”,-ասաց նա:

Լիլիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե երբ տեղի կունենա դատավարությունը՝ հայրը Հայաստան կտեղափոխվի, թե ոչ:

“Մեր տեղեկությամբ հորս վիճակը մի պահ շատ վատ է եղել, սակայն հիմա արդեն կայունացել է, համենայնդեպս մեզ այդպես են ասել”,-նշեց Լիլիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18 մարդ : Հուլիսի 15-ին Հարությունյանին կալանավորել են մինչեւ սեպտեմբերի 13-ը: Մոսկվայի Տվերի դատարանը սեպտեմբերի 12-ին, մինչեւ դեկտեմբերի 14-ը երկարաձգել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ