02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կփակվեն դատական ու դատախազական դպրոցները

ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշում ընդունեց ստեղծել Արդարադատության ակադեմիա ոչ առևտրային կազմակերպություն : Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս որոշմամբ կձևավորվի ակադեմիայի խորհուրդը, ապա կկայանա ռեկտորի ընտրությունը:  Ըստ նախարարի՝ նախատեսվում է հունվարի մեկից գործի դնել Ակադեմիան: Այսպիսով, գործունեությունը կդադարեցնեն դատական ու դատախազական դպրոցները:

՛՛Արդար Հայաստանը՛՛ Նյու Յորքից դիմում է Երեւանին

Ներկայացնում ենք ՛՛Արդար Հայաստան՛՛ կազմակերպության հայտարարությունը  առանց խմբագրման Նյու Յորք, սեպտեմբերի 12, 2013 թ. ՛՛Արդար Հայաստան՛՛ նորաստեղծ սփյուռքահայ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և խաղաղ ակցիաներին, որոնց միջոցով քաղաքացիական ակտիվիստները պայքարում են հասարակական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ: Ակտիվիստների նպատակը օրենքի գերակայության հաստատումն է՝  Ծածկած Շուկայում, Կոմիտաս 5-ում […]

Ռուբեն Սահականը բարոյապես իրավունք չուներ /վիդեո/

“ Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա” ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չպետք է վերցներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանությունը: Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստանձնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը: Վերջինս մեղադրվում էր այս տարվա հունիսի […]

13-ամյա տղան ծանրաձողով սպանել է մորը

Ռուսաստանի Իվանովոյի շրջանում ոստիկանությունը դեռահասի է ձերբակալել, ով մեղադրվում է հարազատ մորը սպանելու մեջ: Պարզվել է, որ մայրը նախատել է որդուն խոշոր չափի գումար վատնելու մեջ եւ փորձել է դաստիարակել որդուն` գոտիով ծեծելով նրան: Տղան առանց ծնողներին հարցնելու տնից 60 000 ռուբլի էր վերցրել եւ ծախսել, փոխանցում է newsru.com-ը: Մայրը երկու անգամ գոտիով խփել է որդուն, […]

“Հայկական ուժ”-ի անդամները ընդունել են իրենց մեղքը մի շարք հանցագործություններում

Ամերիկայում “Հայկական ուժ” խմբավորման եւս 8 անդամներ ընդունել են իրենց մեղքը մի շարք հանցագործություններում, որոնց թվում՝ կողոպուտներ, սպանություններ, առեւանգումներ, դրամաշորթություն, խարդախություն, թմրանյութերի մաքսանենգություն եւ զենքի անօրինական շրջանառություն, փոխանցում է РИА Новости-ն:  Ընդհանուր առմամբ` իրենց մեղքն ընդունած հանցագործների թիվը հասել է 59-ի։ Բոլոր մեղադրյալները ձերբակալվել էին 2011-ին։ Դատարանի առաջ կանգնել է 70 մարդ։   Խմբավորման անդամների […]

Խաչիկյանի վկաներից մեկը մահացել է, իսկ մյուսները բերման կենթարկվեն /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուս 12 ամբաստանյալների դատավարությունը: Դատարանը շաորւնակում է լսել վկաներին: “Երբ դատակոչում են վկաներին, հետ բերած ծունացագրերի վրա նշված է լինում՝ տանը մարդ չկա, դա դատարանը չի հրապարակում: Սակայն այս մեկը պարտադիր է հրապարակման: Ծրարի վրա […]

Արդարադատության խորհրդի անդամներն ընտրվեցին

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությունը: Երկու թեկնածուները՝ Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը ընտրվեցին Արդարադատության խորհրդի անդամներ: Նշենք, որ փակ քվեարկությանը մասնակցել են 109 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Գագիկ Ղազինյանը ստացել է 92 կողմ, մեկ անվավեր և 16 դեմ ձայն, իսկ Գրիգոր Բադիրյանը` 2 անվավեր, 93 կողմ, 14 […]

Աշխարհում բոլոր դատախազները նույնն են

՛՛Մաքսային միությունը մեզ կդարձնի շատ մրցունակ, որովհետև Բելառուսի և Ռուսաստանի շուկաներն ահավոր մեծ են Հայաստանի համար, և մեր ապրանքները, որոնք արտահանում ենք, կդառնան մրցակից: Իմ կարծիքով չի լինի ավելացրած արժեքի հարկը, և մենք կունենանք որոշակի զարգացումներ՛՛,- այսօր ԱԶգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, թե […]

Ես ոչ մի բանին դեմ չեմ. Աբրահամյանը՝ խորհրդարանական համակարգի անցնելու մասին

՛՛Ես ոչ մի բանին դեմ չեմ, նման տեղեկատվություն չունեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե իրական են այն լուրերը, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգի: Աբրահամյանը հայտնեց, որ կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցով:  

Ո՞վ է փոփոխում կենսաթոշակառուների տեղեկատվական բազան /վիդեո/

“Ամբաստանյալներից շատերին ճանաչում եմ: Թշնամանք չունեմ ոչ մեկի նկատմամբ: Ես օրենքով սահմանված կարգով ստացել եմ վճարման ցուցակները, ծրագրային ցուցակները եւ հատկացրել բաշխողներին”,-ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատաքննությանն ասաց վկա Դոնարա Աբրահամյանը: Էլեկտրոնային կրիչները ոչ մի անգամ բաժնի պետ Վահագն Խաչատրյանին չի հանձնել: “Ձեր հարցը ինձ անհասկանալի է, ինչու պիտի տամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի