Ո՞վ է փոփոխում կենսաթոշակառուների տեղեկատվական բազան /վիդեո/
“Ամբաստանյալներից շատերին ճանաչում եմ: Թշնամանք չունեմ ոչ մեկի նկատմամբ: Ես օրենքով սահմանված կարգով ստացել եմ վճարման ցուցակները, ծրագրային ցուցակները եւ հատկացրել բաշխողներին”,-ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատաքննությանն ասաց վկա Դոնարա Աբրահամյանը:
Էլեկտրոնային կրիչները ոչ մի անգամ բաժնի պետ Վահագն Խաչատրյանին չի հանձնել: “Ձեր հարցը ինձ անհասկանալի է, ինչու պիտի տամ բաժնի պետին, նրա գործառույթը չէ վճարումները կատարելը”,-մեղադրողի հարցին պատասխանելով՝ նշեց վկան:
Ամբաստանյալ Խաչատրյանն էլ փորձեց ճշտել, թե ծրագրային խափանումներ եղել են եւ ով է վերացրել: “Հա եղել են, տեղեկատվական բաժնին դիմել ենք՝ վերացրել են”,-ասաց վկան:
Տպագրված ցուցակներում փոփոխություններ հնարավոր չէ կատարել, քանի որ հաստատվում եւ կնքվում են: Տարածքային բաժնի ղեկավարներն են իրավասու դրանց համար:
Դատավոր Մխիթար Պապոյանը հետաքրքվեց՝ կողմից են տեղեկատվական բազաները ձեւավորվում: Ըստ վկայի՝ տարիների ընթացքում է ձեւավորվում: “Բազայում ես իմ իրավասության սահմաններում եմ կատարել: Ես մահվան ցուցակներն եմ գրանցել, ռեեստերը”,-ասաց Դ.Աբրահամյանը:
Դատավորի հարցերի պատասխանների մանրամասները տեսանյութում: