09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուբեն Սահականը բարոյապես իրավունք չուներ /վիդեո/

“ Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա” ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չպետք է վերցներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստանձնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը: Վերջինս մեղադրվում էր այս տարվա հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ:

Արդյունքում սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը, սակայն ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը դադարեցրեց քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, որ ինքնապաշտպանությունն էր: 

Մարոզյանի խոսքով, գուցե ֆինանսական լուրջ առաջարկ էր ստացել Ռուբեն Սահակյանը, սակայն սեփական դիրք ունեցող մարդը չպետք է ներգրավեր այդ գործում:

“Հասրակական բարձր դիրք ունեցող մարդը ընդգրկվում է  այնպիսի գործի մեջ, որտեղ հասարակական-իշխանական լուրջ խնդիրներ կան: Ինչու ստանձնեց,  բարոյապես իրավունք չուներ: Գոնե արդարադատությանը չհասցրեց գործը, գոնե դատարանը վճիռ կայացներ”,-ասաց նա:

Զրույցի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ