21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

18 տարեկանում՝ “ռազբոյի” համար ազատազրկվեց. Մելինեին կործանել է սիրած տղան /վիդեո/

“Հանցագործություն եմ կատարել պահի ազդեցության տակ,՝ գիտակցելով, որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ”,-Henaran.am-ի հետ զրույցում թեթևանալու հույսով պատմեց Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Գրիգորյանը:

Աղջիկը հեռացել էր տանից սիրած տղայի պատճառով և հայտնվել լքվածի կարգավիճակում: Նրա աչքերում հուսահատությունը փոխվել է համբերատար սպասման, իրավաբան դառնալու երազանքը փոխակերպվել ու ազատության գույն է ստացել:

Անձնագիրը թողել էր գումարի դիմաց, ծնողները չէին ընդունում, աշխատանք չէր կարողանում գտնել: Մելինեն նոր-նոր հատել էր չափահաս դառնալու շեմը:

“Ռազբոյ եմ արել, սառը զենքի սպառնալիքով գումար եմ տարել: Հիմա ինչքան էլ զղջամ ոչինչ չի փոխվի”,-արցունքները չի թաքցնում Մելինեն:

6 տարի ճաղերի հետևում Մելինեն երազել է միայն մորը տեսնելու մասին: Ծնողները հրաժարվել են աղջկանից, երդվել են՝ երբեք չներել:

“Միայն 2 ամիս առաջ երազս կատարվեց: Մամաս եկավ: Էսքան տարի մենակ դա էի ուզում՝ մամաս ների ինձ: Հիմա գիտեմ, որ դուրս գամ ամուր կլինեմ, կփորձեմ նորմալ մարդ դառնալ”:

Մելինեն իր ճակատագրի համար մեղավորներ չի փնտրում, գաղութի կյանքը նրան իմաստնացրել ու բոլորովին ուրիշ մարդ է դարձրել:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ