02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երբ ազատ կարձակվեն համաներվողները

Ազգային ժողովն այս պահին քննարկում է ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկը: Ըստ Աժ կանոնակարգ օրենքի 90 հոդվածի 7-րդ կետի, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ հրապարակում է 24 ժամում ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: Քանի որ այլ ժամկետ սահմանված չէ, նշանակում է, 24 ժամվա ընթացքում որոշման հրապարակումից անմիջապես հետո համաներումը գործողության մեջ կմտնի: Այսպիսով, ամաներմամբ ազատ արձակվողներն անմիջապես կարող են ազատության մեջ հայտնվել: Համաներումն ուժի մեջ կլինի   մինչեւ  2013 թվականի դեկտեմբերի 31-ը :

Գողակա՞ն ես, թե՞ դատավոր …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամներ՝ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը և Դավիթ Սանասարյանը խոսեցին տրանսպորտի ուղևվարձի թանկացման դեմ դատարան ներկայացված իրենց հայցի և դրա մերժման մանրամասները: ՛՛Բարեւ Երեւան՛՛ խմբակցությունը օգոստոսի 7-ին հայց է ներկայացրել դատարան, որը երեկ մերժվել է: ՛՛ՀՀ արդարադատությունը սպանվել է և դեռ սպանվում է, և դա արվել է […]

Հայությունը կշարունակի օգուտ քաղել Ալիեւից

-Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: ՛՛Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է: Մինչև այժմ Թուրքիան […]

Քծնանքի շքահանդես. Հրապարակ

Ի տարբերություն ԲՀԿ քաղաքական թեւի, գործարար հատվածը երեկ հպարտորեն բարձրաձայնում էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկել գլ­խավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին թերթը խնդրել է հիմնավորել՝ ինչ սպասելիքներ ունի Կոստանյանից եւ ինչու է կողմ քվեար­կել: ԲՀԿ-ւսկան պատգամավորը պա­տասխանել է. ՛՛Ես ասում եմ’ դրական եմ վերաբերվում, ես չեմ ասում, որ կողմ եմ կամ դեմ՛՛: […]

Քեմբրիջի շրջանավարտը դիմել է ծայրահեղ քայլի. Հայկական ժամանակ

՛՛Լույս՛՛ հիմնադրամի կրթաթոշա­կառու եւ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով մեղադրվում Է խուլիգանության եւ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար, արդեն 7 օր է՝ հացադուլ Է հայտարարել, իսկ նա­խօրեին էլ՝ ջրադուլ: Վերջինիս պաշտպան Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալի հա­ցադուլ եւ ջրադուլ հայտարարելու պատճառը անօրինական կերպով նրան կալանքի տակ պահելն Է: ՛՛Բոլոր հիմնավորված միջնորդու­թյունները’ կալանքից ազատելու, խափանման […]

Կոստանյանից հետո ԱԺ նիստերի դահլիճն ամայացավ /վիդեո/

Մինչև Ազգային ժողովի նիստերի դահլիճում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զեկուցում էր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված համաներման բովանդակությունը, պատասխանում հարցերին, պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճը դատարկվեց: Հիշեցնենք, քիչ առաջ քվեարկվեց գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, որին պատգամավորները բավական ակտիվ մասնակցեցին:  Դիտեք տեսանյութը

Ով ազատ կարձակվի համաներմամբ

Ազգային ժողովն այս պահին քննարկում է նախագահի առաջարկած համաներման նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե համաներումը կիրառվում է ազգային, պետական տոների կապակցությամբ. ՛՛Այս դեպքն էլ բացառություն չէ: Համաներման ակտերի ժամանակացույցը նայելով դժվար չէ նկատել, որ այն կապված է պետության համար կարևորագույն տոների հետ: Այս քայլին գնալու համար էական մեծ նշանակություն է […]

Պաշտոնը հավետ չէ. ինչ է ցանկանում նախկին գլխավոր դատախազի եղբայրը Կոստանյանին

ԱԺ-ում ՀՀ  գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի քվեարկությանը մասնակցեց նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ խբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Henaran.am-ը Հովսեփյանից հետարքրքվեց՝ ինչպես է վերաբերում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: ՛՛Շատ նորմալ, դրական: Մարդը աշխատել ա համակարգում ու նորմալ էլ կաշխատի՛՛: Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ հնարավորություն չտվեց Աղվան […]

Ընդդիմության սիրային ՛՛ֆոկուս-պոկուսը՛՛ . Կոստանյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարվեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկության արդյունքները: ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր, որից երկուսի քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազի թափուր աթոռը զբաղեցվեց: Զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այլեւս գլխավոր դատախազ է:  Նկատենք, ավելի վաղ ՛՛Ժառանգություն՛՛ ու […]

Բռնությունը սեր չէ. նամակ Տիգրան Սարգսյանին/ֆոտո/վիդեո/

Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում, սա 2008 թվականին իրականացված սոցհարցման արդյունքն է: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20 ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու մահվան դեպքից հետո ընտանեկան բռնություններով մտահոգ կազմակերպությունները ստեղծեցին՝ “Ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության ” կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում: Հոկտեմբերի 1-ին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի