16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բռնությունը սեր չէ. նամակ Տիգրան Սարգսյանին/ֆոտո/վիդեո/

Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում, սա 2008 թվականին իրականացված սոցհարցման արդյունքն է: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20 ամյա Զարուհի Պետրոսյանը:

Զարուհու մահվան դեպքից հետո ընտանեկան բռնություններով մտահոգ կազմակերպությունները ստեղծեցին՝ “Ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության ” կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում: Հոկտեմբերի 1-ին՝ Զարուհի Պետրոսյանի մահվան 3-րդ տարելիցի օրը, կոալիցիան անցկացնում է  12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության մոտ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ կհանձնվի, որը կոչ է կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

“Իսկական տղամարդը երբեք ձեռք չի բարձրացնի կնոջ վրա, միայն թուլամորթներն են նման քայլի գնում”,-ասաց կոալիցիայի անդամ գյումրեցի Արման Դավթյանը, ով համարում է, որ բոլորս պարտավոր ենք մեր երեխաների համար այնպիսի կյանք ապահովել, որ նրանք հեռու մնան սթրեսներից ու բռնությունից:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ