02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տիգրանի դատավորին այս անգամ՝ ՛՛բռավո՛՛. Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ /վիդեո/

ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում հոտմեբերի 7-ին շարունակվեց  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությունը: Հիշեցնենք, անցած նիստում դատարանը մերժեց Առաքելյանի  պաշտպանի միջնորդությունը՝ գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Տիգրան Առքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին եւ 2-րդ մասերի, 258 հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: “ՀՀ անկախության հռչակման 22-րդ […]

Ոչ մի դատապարտյալ դեռ չի արձակվել

Ինչպես “henaran.am”-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից, այս պահի դրությամբ ոչ մի դատապարտյալ դեռ չի ազատվել: Վարչությունը ստացել է համաներման որոշումը շաբաթ օրը երեկոյան եւ այս պահին վերանայվում են համաներումից օգտվող դատապարտյալների գործերը, որպեսզի նրանք րոպե առաջ ազատ արձակվեն: Հիշեցնենք, համաներումը տարածվում է 2013թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ հանցանք գործածների վրա: Այն գործողության մեջ […]

՛՛Դրոյի գործով՛՛ մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանի նամակը

  Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է (Առակ 17,18)  Պարոնայք իշխանավորնե՛ր․  Նախ մաքրեցեք ձեր սրտերն ու հոգիները, քանզի պիղծ սրտով ու անբարո հոգով չեք կարող հպվել ներկայացրածս համակ ճշմարտությանը, ինչպես որ մերկ ձեռքերով շիկացած երկաթին։ Ձեզանից նրանք, ովքեր որ չունեն սրբություն և ճշմարտություն, ապա չունեն նաև նրանց հարստությունն ու […]

“Տեղահանություն” Խանջյան փողոցում /վիդեո/

Այսօր առավոտվանից Խանջյան փողոցում ճանապարհային ոստիկանները տեղահանում են կայանած ավտոմեքենաներին: Եթե վարորդը չի մոտենում իր մեքենային, ապա նրանք էին տեղափոխում: Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ “տեղահանությունը” համատարած չէ: “Պարզապես վթար է եղել, այն մեքենաները, որոնք խանգարում են, տեղահանվում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: […]

Դատապարտում ենք Զ. Փոստանջյանի խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ ոտնձգությունը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. 2013 թ. հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված հարցը դարձավ բուռն հանրային քննարկման առարկա: Կարևորելով Զ. Փոստանջյանի կողմից բարձրացված հարցի նկատմամբ հանրային բանավեճի փաստը` միաժամանակ գտնում ենք, որ ներկայացվող գնահատականներում և կարծիքներում առկա են անձնական […]

՛՛Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնությունը հրավիրում է պաշտոնյաներին

 ՛՛Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնությունը հրավիրում է կլոր սեղան Ծածկած շուկայի վերաբերյալ: Հրավիրված են Ծածկած շուկայի աղմկահարույց գործով պատասխանատու  բոլոր պետական  պատկան կառույցների ներկայացուցիչները: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու ներկա իրավիճակի համար: Կլոր սեղանը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ին: Հրավիրյալներ՝ ՀՀ մշակույթի նախարարության ”Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան ՀՀ մշակույթի […]

” Ախր Ձեր միլիցեն էր, հազար ու մի ձև կա ապացուցելու` բռնաբարելա, թե չէ … “/վիդեո/

Սեպտեմբերի 22-ին  Ջրվեժում կողոպուտ իրականացրած  և անչափահաս դստեր ներկայությամբ  գերեզմանոցում Ք. Բ.-ի բռնաբարության համար մեղադրվող ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի հայրը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում արցունքն աչքերին շարունակ կրկնում էր, թե որդուն զրպարտում են. ”Իմ տունս խուզարկել են ոչ մի բան չեն գտել, ինչ կողոպուտ է եղել չգիտեմ: Որ Էդգարին տնից տարան, ասեցին մենակ կասկածվումա, […]

Համաներումը կա, բայց Տիգրան Առաքելյանի գործով վճիռ չկա /վիդեո/

Ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի  ՀԱԿ-ը այսօր ևս՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ անցկացրեց հերթական ուրբաթօրյա ակցիան: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ դեռ շարունակվում է  Տիգրան Առաքելյանի ազատությունը երաշխավորողների ստորագրահավաքը և այն այս պահի դրությամբ գերազանցում է 1000-ի սահմանը: Նա նշեց, որ ստորագրահավաքը շարունակվելու է քանի որ այն քաղաքական ակցիա է: ՀԱԿ պատգամավորը խոսեց […]

Նիդերլանդները դատի կտա Ռուսաստանին

Նիդերլանդները հայտնել են, որ Ռուսաստանին դատի են տալու` Greenpeace-ի ակտիվիսնտերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար, փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ Մոսկվայում Եվրամիության դեսպանները, ում քաղաքացիները Ռուսաստանում Greenpeace-ի գործով ձերբակալված են, հանդիպում են ունեցել` որոշելու համար ձերբակալվածների հացով իրենց հետագա քայլերը:  

՛՛Ախպերս, հեռախոսի մոտ հերթ ա … մերսի մեր նախագահին …՛՛

Քրեակատարողական հաստատություններում եռուզեռ է: Դատապարտյալները փորձում են իրենց պաշտպանների եւ բարեկամների միջոցով ճշտել, արդյո՞ք “ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” ԱԺ որոշումը ազդելու է իրենց վրա: “Ախպերս, հերթ ա հեռախոսի մոտ, ցավդ տանեմ, մի հատ կնայես տեսնես իմ վրայից ինչքան ա թափվելու”,-Henaran.am էր զանգահարել մի դատապարտյալ: Վերջինիս խոսքով՝ ” ուրախություն ա, քեֆի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի