՛՛Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնությունը հրավիրում է պաշտոնյաներին
՛՛Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնությունը հրավիրում է կլոր սեղան Ծածկած շուկայի վերաբերյալ: Հրավիրված են Ծածկած շուկայի աղմկահարույց գործով պատասխանատու բոլոր պետական պատկան կառույցների ներկայացուցիչները: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու ներկա իրավիճակի համար:
Կլոր սեղանը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ին:
Հրավիրյալներ՝
- ՀՀ մշակույթի նախարարության ”Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան
- ՀՀ մշակույթի նախարարության ”Պատմության և մշակույթի” գործակալության պետ Արմեն Աբրոյան,
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արմեն Կարոյան,
- Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան,
- ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Արմենակ Սարգսյան,
- Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Մ. Գեղամյան
- ՀՀ Ոստիկանության Իրավաբանական վաչության պետ Մ. Հակոբյան,
- ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյան,
- ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյան