06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Համաներումը կա, բայց Տիգրան Առաքելյանի գործով վճիռ չկա /վիդեո/

Ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի  ՀԱԿ-ը այսօր ևս՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ անցկացրեց հերթական ուրբաթօրյա ակցիան: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ դեռ շարունակվում է  Տիգրան Առաքելյանի ազատությունը երաշխավորողների ստորագրահավաքը և այն այս պահի դրությամբ գերազանցում է 1000-ի սահմանը: Նա նշեց, որ ստորագրահավաքը շարունակվելու է քանի որ այն քաղաքական ակցիա է: ՀԱԿ պատգամավորը խոսեց նաև նախագահի կողմից համաներում հայտարարելու մասին որոշման անդրադարձի մասին այս գործի վրա:

“Արդեն ուժի մեջ է մտել համաներումը: Ամունիստիան կարող է հաջորդ օրվանից, երբ որ այն կիրարկման է դրվել՝ գործել:Առաջինը անդրադառնալու է նրանց վրա ում վճիռները հստակ են , ում հետ վիճելի և կիսատ որևէ գործընթաց չկա և առաջինը բնականաբար վերաբերվելու է փոքր հոդվածներին՝ ասենք մինչև 3 տարի”,-նշեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց, որ Տիգրան Առաքելյանի վճիռը դեռևս չկա.”Բայց տեսականորեն հոկտեմբերի 7-ին կարող է լինել վճիռ և Եվա Դարբինյանը կարող է վճիռ կայացնել և անմիջապես ազատ արձակել դատարանի դահլիճից հետևյալ ձևով. Պետք է վճիռ կայացվի և դատավճռի հոդվածը պետք է լինի ամունիստիայի տակ մտնող հոդվածներից մեկը”,-հավելեց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ