Հովիկ Աբրահամյանը կզրկի

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որտեղ ասվում է. ՛՛Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն`այդ իրավունքը սահմանափակված է, […]