Երկու մեղադրյալները վատացել են՝ Քեմբրիջի մագիստրոսը մեղադրվում է դեզ վառելու մեջ/վիդեո/
Այսօր կրկին անգամ խաղաղ պիկետ անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Հավաքվածները պահանջում էին արդար դատավարություն Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Արամ Մուղալյանի և նրա ընկերների նկատմամբ:
Արամ Մուղալյանը , Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավել է գտնվում են կալանքի տակ ենթադրյալ 36 հազար դրամի վնաս հասցնելու համար: Քրեկան գործում նշվում է, որ նրանք դիտավորյալ ծխահարել են Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզը:
Մեղադրյալների հարազատների հավաստմամբ նախաքննության գործընթացը տեղի է ունեցել մի շարք խախտումներով: Հոկտեմբերի 7-ին նշանակված դատական նիստի ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Առողջական խնդիրների պատճառով վատացել և հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Քլյանը իսկ Ռոբերտ Փիլոյանի վիճակը ով գտնվում է կալանքի տակ օրեցօր վատանում է նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ՝ սակայն դատարանը նրա խափանման միջոցը չի փոխում:
Արամ Մուղալյանն, որը օրեր շարունակ հացադուլի և ջրադուլի մեջ էր գտնվում հոկտեմբերի 4-ից դադարեցրել ջրադուլը, իսկ երեկվանից արդեն հասցադուլը և արդար որոշման է սպասում:
Արամի մայրը՝ Վարդուհի Շափաթաղյանը և “Քաղաքացիական հասարակության ինստիտուտ” ՀԿ տնօրեն Արման Դանիելյանը մեկ ժամից ավելի դատախազությունում էին: Դուրս գալուց հետո գործին վերաբերվող վերջին մանրամասներով նրանք կիսվեցին լրագրողների հետ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: