31 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Սարկոզիի դեմ դատական գործը փակվել է

Դատական քննիչները որոշել են փակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործը, ով մեղադրվում էր L’Oreal ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու մեջ, փոխանցում է interfax.ru-ն: 

Դատավորները որոշել են, որ Սարկոզիի դեմ մեղադրանքները բավականաչափ հիմնավորված չեն, որպեսզի գործը փոխանցվի Բորդո քաղաքի դատարան։ 

Հարկ է նշել, որ նախկին նախագահին պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել մարտի 17-ին, քանի որ, համաձայն մեղադրանքի` նա L’Oreal ընկերության սեփականատիրոջից 150 հազ. եվրո կանխիկ գումար է ստացել, որոնք հետագայում օգտագործվել են նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար։ Այնինչ ֆրանսիական օրենքները թույլ չեն տալիս թեկնածուներին 4.600 եվրոն գերազանցող նվիրատվություն ստանալ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ