02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կազդե՞ն սահմանադրական բարեփոխումները ընտրությունների վրա

Այսօր ”Ընտրական գործընթացում ներգրավված կողմերի դերակատարության գնահատում” թեմայով քննարկմանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների բարելավումը մշտական գործընթաց է:

Քննարկումից հետո Henaran.am-ը Վ. Սարգսյանից հետաքրքրվեց, թե սահմանադրական բարեփոխումները որքանով կանդրադառնան ընտրությունների որակի վրա: Սարգսյանը հայտնեց, որ ընտրական գործընթացների վերաբերյալ միջազգային դիտորդների առաջարկություններից մի քանիսը վերաբերում էին  նորմերին, որոնք ամրագրված են մեր Սահմանդրությամբ, այդ թվում կալանավայրերում գտնվող անձանց խնդիրները, կրկնակի քաղաքացիություն ունցող անձանց քվեարկության, ինչպես նաև առաջադրման իրավունք ունեցող մարդկանց ցենզի հետ կապված խնդիրները:  

”Մեր աշխատանքային խումբն այդ հարցերն ուղղել է Սահմանադրական բարեփուխումների աշխատանքային խմբին, որը ղեկավարում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և խնդրել ենք իրենց աշխատանքի ընթացքում անդրադառնալ այդ առաջարկություններին, հասկանալու, թե ինչքան դրանք կարող են ներառվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մեջ”:

Վ. Սարգսանը չբացառեց, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում կարող են ծագել նոր  առաջարկություններ և գաղափարներ, որոնք առնչություն կունենան ընտրական գործընթացին ընդհանրապես:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ