04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

” Ախր Ձեր միլիցեն էր, հազար ու մի ձև կա ապացուցելու` բռնաբարելա, թե չէ … “/վիդեո/

Սեպտեմբերի 22-ին  Ջրվեժում կողոպուտ իրականացրած  և անչափահաս դստեր ներկայությամբ  գերեզմանոցում Ք. Բ.-ի բռնաբարության համար մեղադրվող ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի հայրը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում արցունքն աչքերին շարունակ կրկնում էր, թե որդուն զրպարտում են.

”Իմ տունս խուզարկել են ոչ մի բան չեն գտել, ինչ կողոպուտ է եղել չգիտեմ: Որ Էդգարին տնից տարան, ասեցին մենակ կասկածվումա, հետո իմացանք, որ իբր էտ ամերիկացի ա ինչա դրա տունը թալանելա ու աղջկան  իբր բռնաբարել: Իմ երեխեն խաբար չի, որ տեսնեիք ոստիկանները տանելուց ոնց ծեծեցին տղիս”,-պատմեց Հովհաննես Վարագյանը:

Հոր խոսքով` 5-6 տարի առաջ Էդգարը ” այդ մարդկանց նոր կառուցվող տան շինարարության աշխատողներից մեկն է եղել”:

Հուսահատ հայրը դիմում է ՀՀ ոստիկանապետին. ”Ախր Ձեր միլիցեն էր, հազար ու մի ձև կա ապացուցելու` բռնաբարելա, թե չէ, ինչու եք տանում իմ 28 տարեկան երեխուն կործանում”:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ