19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տիգրանի դատավորին այս անգամ՝ ՛՛բռավո՛՛. Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ /վիդեո/

ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում հոտմեբերի 7-ին շարունակվեց  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությունը:

Հիշեցնենք, անցած նիստում դատարանը մերժեց Առաքելյանի  պաշտպանի միջնորդությունը՝ գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Տիգրան Առքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին եւ 2-րդ մասերի, 258 հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: “ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” Ազգային ժողովի որոշման  4-րդ կետի 2-րդ ենթակետով համաձայն նա պետք է ազատ արձակվի:

Մասնավորապես , ըստ այդ կետի “պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը տաս տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը”:

Առաքելյանը ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 6  տարվա ազատազրկման եւ 2 տարի է, ինչ կալանավորված է, եւ ազատազրկման ժամկետի մեկ երրորդն արդեն լրացել է:

Նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը, նիստը բացելուն պես հայտարարեց, որ եթե ունեն նոր ապացույցներ, ապա խնդրում է ներկայացնել: Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը դատարանին միջնորդեց կրկնակի հարցաքննել տուժող Շահեն Հարությունյանին, որովհետեւ “Վիվասելից՛՛ ստացվել է հարցման պատասխան, ըստ որի` պարզ է դառնում, որ տուժողը չի կորցրել հեռախոսը”:

“Հարգելի դատարան, դեպքը կատարվել է ժամը 21-ի սահմաններում, որից հետո այդ նույն օրը երեք անգամ նույն համարից, նույն հեռախոսից զանգ է եղել: Այդ դեպքում ինչպես է կորցրել հեռախոսը”,- հարցրեց ամբաստանյալը:

Եվա Դարբինյանը փորձեց առարկել` ասելով, որ դա մի անգամ դատարանում քննվել է, բայց այնուամենայնիվ, բավարարեց միջնորդությունը եւ ոստիկան Շահեն Հարությունյանը կրկին կհարցաքննվի: Որոշման հրապարակելուց հետո Եվա Դարբինյանը արժանացավ դահլիճի “բռավո”-ին:

Երկրորդ միջնորդությամբ Տիգրան Առաքելյանը պահանջեց դատարան կանչել եւ հարցաքննել մյուս տուժողին` Տիգրան Ավետիսյանին, որպեսզի պարզվի` արդյոք նրա քիթը ջարդվել է, թե ոչ: Դատարանը պաշտպան Մուշեղ Շուշանյանից ճշտելով Տիգրան Առաքելյանի տեսակետը` հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ